• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թումանյանի այգում բաժանեցինք մեր կրթահամալիրի բուկլետները և գրքերը

 

Այսօր՝ հունիսի 20-ին, մեր կրթահամալիրի մի խումբ սովորողներով և ուսուցիչներով Թումանյանի  այգում էինք: Մեզ հետ տարել էինք մեր կրթահամալիրի տեղեկատվական թերթիկները և մեր կրթահամալիրի դասավանդողների հեղինակային գրքերը, որոնց մեջ կային սպիտակ գույնի թերթիկներ: Թերթիկների վրա գրված էին տվյալ գրքի վերաբերյալ հարցեր, առաջադրանքներ: Երեխաները գիրքն ընթերցելուց հետո պետք է պատասխանեն հարցերին և ուղարկեն մեդիաօլիմպիադայի էլեկտրոնային հասցեին: Հասնելուն պես սկսեցինք երեխաներին և իրենց ծնողներին տալ մեր գրքերից ու բուկլետներից: Իսկ տալուց հետո անպայման բացատրում էինք, թե ինչ պետք է անեն, նաև պատմում էինք մեր կրթահամալիրում գործող ամեն ինչի՝ էլ. գրատախտակների, էլ. գրիչների, «Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագրի, միջւավայրի և այլ բաների մասին: Դե, բնականաբար, անբարեկիրթ մարդիկ ևս կային, ովքեր վերցնում էին մեր բուկլետները և քիչ հետո այն ծալելով դարձնում արևածաղիկի աման կամ նման այլ բան:
Մի քանիսը ծանոթ ունեին մեր կրթահամալիրում: Մի քանիսն էլ նույնիսկ մանրամասն հետաքրքրվեցին կրթահամալիրով, որպեսզի իրենց երեխան հաճախի մեր դպրոց:
Մի խոսքով` ասեմ, որ մեր տեղեկատվական թերթիկների և գրքերի բաժանումը հաստատ անիմաստ չէր և հաստատ արդյունավետ էր: