• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գուցե փորձեմ դառնալ շրջանավարտ, բայց համառորեն կմնամ ձեր աշակերտը

-Իսկ դու հավատո՞ւմ ես հրաշքների:
-Ես չեմ հավատում հրաշքների, որովհետև հավատում են նրան, ինչ չեն տեսնում, այլ զգում են, հավատում են նրան, ինչ չունեն, բայց ուզում են ունենալ, հավատում են հեռավոր մի բանի, որը մոտ են համարում, իսկ հրաշքների ես չեն հավատում: Դրանք չափազանց իրական են հավատալու համար:

Իրականում չգիտեմ հարցնողն եմ ես, թե պատասխանողը, բայց մտածել եմ այս մասին: Մտածել եմ ու հասկացել, որ հրաշքներն այնքան իրական ու մոտ են եղել այսքան ժամանակ, որ չեմ էլ զգացել,որ դրանք հրաշքներ են եղել ու են: Հիմա կարոտում եմ ... Կարոտում եմ այն միջավայր, որտեղ ստեղծվեցին այդ հրաշքների մեծ մասը... Կարոտում եմ այն մարդկանց, ովքեր օգնեցին ստեղծել այդ հրաշքները: Չեմ կարոտում, որովհետև հեռու են, կարոտում եմ, որովհետև ամեն վայրկյան նրանց հետ չեմ:
Ամեն օր բացում եմ կայքն ու նախանձում... ճամբար, ճամփորդություններ, հետաքրքիր պահեր... պատմում են պատում, այնքան են պատմում, որ ուզում եմ ես էլ պատմել... իսկ ինչի՞ մասին. քննությունների... Չէ´, չեմ պատմի, ուզում եմ ավելի լավ բաների մասին պատմել... վայ նոր հիշեցի, ձեզ հայտնելու լավ նորություն ունեմ:  Youty LAB-ի (երևի հիշում եք, որ այս ծրագրի շրջանակներում ես ու Անուշիկը Ամերիկա էինք գնացել) խմբով բավականին լուրջ գրանտ էինք գրել՝ 25000 դոլար ստանալու ու մեր նախագիծն իրականացնելու հույսով: Հայաստանի հարյուրավոր ծրագրերից մեր ծրագիրը հաղթել է ու հիմա  մի ամբողջ տարի հետաքրքիր ու շատ օգտակար ծրագիր ենք իրականացնելու ամբողջ Հայաստանում: Կարծում եմ դուք էլ մեզ կմիանաք ու մեր փոքրիկ աշխարհի մի փոքրիկ մասը կկարողանանք միասին փոխել:

Ուրախ եմ, որ ունեմ ձեզ, ունեմ մարդիկ, որոնց հետ կարող եմ ուրախանալ իմ ու մեր հաջողություններով: 
Չէ՞ որ այստեղ եմ սովորել հաղթել, իսկ դուք սովորեցրել եք ճիշտ ուրախանալ...