• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նոր գաղափարներ, համագործակցություն, միջազգային կազմակերպություններ…

Կարդացեք և դիտեք Աիդա Գրիգորյանի բլոգում:

Այսօր՝ ժամը 9:30, Ավագ դպրոցի մի խումբ սովորողներով Մարգարիտ Սարգսյանի ու Արմինե Թոփչյանի ղեկավարությամբ ուղևորվեցինք Մարիոթ հյուրանոց՝ մասնակցելու ավանդական բիզնես ֆորումին: Ներկայացված էին մի շարք կազմակերպություններ՝ Հայաստանից ու արտերկրից. յուրաքանչյուրին հատկացված էր տաղավար:

Բացումը տևեց մոտ 15 րոպե, խոսեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա ներկայացրեց բիզնես ֆորումը, ֆորումի գործունեությունը, նրա տեղը ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում: Մոտակա երկու օրվա ընթացքում տեղի կունենա 48 սեմինար:

Ֆորումի գործունեության նպատակն է կապ հաստատել միջազգային ու հայկական կազմակերպությունների միջև, նպաստել այդ կապերի զարգացմանը: Ավարտից հետո շրջեցինք տաղավարներով, ծանոթացանք կազմակերպություններին:

Այնուհետև մեր դպրոցն ու ամսագիրը ներկայացրինք ամերիկացիներին, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնին. նրանք զարմացած էին թե´ մեր կրթահամալիրի առանձնահատկություններով, թե´ դասերի ու ճամբարի անցկացման ձևով: Ֆորումն ավարտվեց կեսօրին մոտ: