• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

WHAT IS IT? Ի՞ՆՉ Է ՍԱ

Ամառային ուսումնական Ճամբարի ընթացքում, ինչպես և խոստացել էի, 10-3 դասարանի սովորողները իմ և Շուշան Ազատյանի ղեկավարությամբ սկսել են "What is it? Ի՞նչ է սա" անգլերեն հայերեն պատկերազարդ դպրոցական էլեկտրոնային բառարանի ստեղծումը: Արդեն պատրաստ են "Երկրաչափական պատկերներ և մարմիններ", "Մաթեմատիկական գրաֆիկներ", "Գործիքներ", "Բնագիտության լաբորատորիա", "Ավտոմեքենա","Ծաղիկներ", "Ծառեր", "Կահույք",  "Մրգեր և հատապտուղներ" բաժինները: 

Աշխարհի տարբեր լեզուներով կան նմանատիպ բառարաններ: Վաղուց ժամանակն է, որ մենք էլ ունենանք: Այդպիսի բառարանները մեծապես նպաստում են աշխարհաճանաչողությանը:Շատ դեպքերում նույնիսկ մեծահասակները չեն կարողանում պատասխանել երեխաների "Ի՞նչ է սա" հարցին:Մենք դեռ մեր հետազոտական աշխատանքի 1/20-րդ մասն էլ չենք արել, բայց կարևորն այն է, որ սովորողները հետաքրքրված են: 

Հուսով եմ, որ հունիսի 15-ին կկարողանանք ներկայացնել մեր կատարած աշխատանքը: