• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճամբարի առաջին օրվա առաջին դասը կամ երրորդ հանրապետության թերություններն ու առավելությունները

 

Սկսում ենք քննարկումը. ընդհանրապես արդեն սովորություն է սկսել ինչ-որ թեմայի քննարկում , երբ դաս անելու ցանկություն պարզապես չկա: Քննարկում ենք հայրենիքի թեման. ես համոզված եմ, որ ԽՍՀՄ-ի ժամանակ հայ ժողովուրդը լավ էլ ապրում էր: Տեսեք, թե ինչքան ակադեմիկոս ենք տվել , ինչքան ենք զարգացրել գիտությունը , իսկ հիմա՞: Սակայն ընկեր Արտակը ինձ հետ համաձայն չէ: Նա համարում է, որ սա չէ այն պետությունը, որ պետք է ունենանք, իսկ ես ընդամենը ընտրություն եմ կատարում վատի և ավելի վատի միջև...

Նա կարծում է, որ պետք է մինչև վերջ պայքարենք` մեզ արժանի պետություն ստեղծելու համար : Միայն անունով անկախ լինելը մեզ ոչինչ չի տալիս...

Ես համաձայն չեմ, կարող եմ մեջբերեմ Հեգելից. « Շղթաները մարդուն չեն ստրկացնի, այլ՝ ստրկամտությունն ու տգիտությունը»: Իսկ հիմա վերջիններս բարձր մակարդակի են հասել և շարունակում են վարակել հայ ազգը:

Քննարկումը շարունակվում է: Հայկը հույժ կարևորում է Գանդիի գաղափարախոսությանը (դե մեր Հայկոն միշտ էլ պացիֆիստ է եղել):  Վրեժը սփյուռքում ապրող հային առհասարակ հայ չի համարում,իսկ ընկեր Արտակը, չգիտես ինչու, գիտի, թե ինչ արժեր արաղը ԽՍՀՄ-ում (3 ռուբլի 50 կոպեկ, մենք էլ իմացանք, բայց չէ որ նա այդ անցած-գնացած լավ ժամանակներում ընդամենը 7-8 տարեկան երեխա էր): Ընկեր Վահրամն էլ իր խեղճ 15 տարեկան աշակերտուհու հանդեպ բառախաղ է կիրառում, ապացուցելով, որ եթե ամեն ինչ հնարավոր է, ապա անհնարինը նույնպես հնարավոր է: Կիմը դեմ է սոցիալիզմին , իսկ պարոն Տիգրանյանը լսում և միայն ժպտում է: