• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հերիք է թունավորեք մեր երիտասարդությանը

 

Ի՞նչ կամ ո՞վ է աստված: Արդյո՞ք արարիչ է, գաղափար կամ սիմվոլ: Աստծուն ընդհանուր բացատրություն տալը անհնարին է: Յուրաքանչյուրիս համար յուրօրինակ է և տարբեր:
Իսկ հավատքը որպես բնական հոգեբանական վիճակ մեծ դեր է խաղացել մարդու ողջ պատմության ընթացքում, աստված լինելով նրա սիմվոլը: Հասարակության մեջ փոքրամասնություն կազմող, այսպես կոչված «աթեիստ» - ների և «ագնոստիկ - ների նորագույն շարժումը վտանգ է սպառնում մեր ժողովրդին: Անտեսելով հասարակության, ազգի և մարդկության շահերը, այս երիտասարդ լիբերալիստների հավաքածուն մերժում է աստծո գաղափարը և ընդդեմ է խոսում դրան: Միգուցե այս ողբալի շարժումը «մոդա» է դարձել մեր երիտասարդության մեջ և որոշ ժամանակ անց կվերանա: Իսկ եթե չէ, ապա պետք է վերջ դրվի այս հերթական պոտենցիալ հակա-քրիստոնեական և հակա-ազգային շարժմանը կամ աղանդին:
21-րդ դարի համաշխարհային լիբերալիստական շարժումը մեծ վտանգ է սպառնում պահպանողական մշակույթ ունեցող քաղաքակրթությունների: