• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գրադարանի հերթական նվիրատվությունը

 

 

«Տիգրան Հայրապետյան» գրադարանն իրականացնում է գրքերի նվիրատվություն այնպիսի ուսումնական հաստատություններին, որոնք ունեն գրականության պակաս: Այս անգամ գրադարանին դիմել էին «Հայազն» միության երիտասարդական կառույցի անդամները: Նրանք հայտարարել էին գրքահավաք, որպեսզի հարստացնեն Արցախի դպրոցների գրադարաններում գրքերի պակասը:
Գրադարանի լուման գրքահավաքին կազմեց 190 կտոր գեղարվեստական և մեթոդական գրականություն: Միության անդամները հեռացան շատ շնորհակալ: