• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի հանրակրթական դպրոցների 2011-2012 ուստարվա նախակրթարանների, 1-8-րդ, 10-11-րդ դասարանների սովորողների դասարանից-դասարան փոխադրման և ուսումնական պարապմունքների ավարտի մասին

 

Հիմք ընդունելով կրթահամալիրի հանրակրթական դպրոցների 2011-2012 ուստարվա ուսումնական պլանները, ուսումնառության պայմանագրերը և կրթահամալիրի օրացույցը`

  1. Հաստատել, որ.
  2. հանրակրթական դպրոցների 1-8-րդ, 10-11-րդ դասարաններում հաստատված ժամանակացույցով և դասացուցակով ուսումնական պարապմունքների վերջին օրը մայիսի 31-ն է.
  3. ամառային ուսումնական ճամբարները գործում են հունիսի 1-15-ը. ճամբարների բացումը հունիսի 1-ին, ժամը 9:00, փակումը՝ հունիսի 15-ին, ժամը 16:00. 
  4. հունիսամսին սովորողները մասնակցում են ուսումնական փառատոններին, ստուգատեսներին:
  5. Ճամբարի պետեր եմ նշանակում Լուսինե Փաշայանին (Նոր դպրոց), Տաթև Բլեյանին (Դպրոց-պարտեզ), Լուսիեն Մանուկյանին (Գեղարվեստի կրտսեր դպրոց), Սրբուհի Աղաբաբյանին (Հիմնական դպրոց), Էմանուել Ագջոյանին (Միջին դպրոց), Արտակ Զարգարյանին (ավագ դպրոց-վարժարան), Արթուր Բլեյանին (Արհեստագործական ավագ դպրոց), Գայանե Առաքելյանին (գեղարվեստի ավագ դպրոց):
  6. Հաստատում եմ ճամբարի պետերի և մանկավարժության կենտրոնի ներկայացրած աշխատակարգերը:
  7. Ճամբարները գործում են երկուշաբթի-ուրբաթ, ժամը 9:00-17:00
  8. Նախադպրոցականների «Ամառային պարտեզը» գործում է հունիսի 1-ից օգոստոսի 31-ը: Նախադպրոցական սաները արձակուրդ գնում են ըստ սահմանված կարգի:
  9. Քոլեջի 1-ին, 2-րդ կուրսերի ուսանողները` որպես ճամբարի ղեկավարի օգնականներ, մասնակցում են ճամբարների գործունեությանը հանրակրթական ծրագրերի ճամբարներում` քոլեջի ղեկավարի բաշխմամբ:
  10. Ճամբարներում սնունդը կազմակերպել կրթական օբյեկտներում ճամբարի պետերի սահմանած կարգով` ծնողական միջոցներով:
  11. Ճամբարներում ընդգրկված երթևեկող սովորողների և ուսուցիչների փոխադրումը հունիսի 1-15-ը կազմակերպել կրթահամալիրի «Հեղինակային մանկավարժության` ուսումնառության պայմանագրով որոշված կրթական լրացուցիչ ծառայություններ» ծախսային ծրագրի «Այլ ուսումնական ծախսեր» ուղղության միջոցներով:
  12. Ճամբարների ծրագրում ներառել «Կրտսեր դպրոցի շրջանավարտ» նախագիծը և 4-րդ, 6-րդ դասարանցիների ուսումնական կարողությունների գնահատման ստուգատեսները: Կրթական ծրագրի ղեկավարների, մանկավարժության և հեղինակային ծրագրերի կենտրոնների ներկայացմամբ հաստատել ստուգատեսի կարգը և ծրագիրը (հավելված):
  13. Ճամբարի ղեկավարները mskh.am-ում մայիսի 28-ին կազմակերպում են ճամբարների ծրագրերի առցանց քննարկում և հունիսի 16-ին` ճամբարների գործունեության առցանց ամփոփում:
  14. Սույն հրամանին անհատապես ծանոթացնել բոլոր սովորողներին, նրանց ծնողներին, կրթահամալիրի աշխատողներին:

Կրթահամալիրի տնօրեն՝                                      Ա. Բլեյան