• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մայիսյան Հերոսամարտեր Գիր. Սուր. Խաչ.

Մայիսյան հերոսամարտերըՍարդարապատի (մայիսի21–29), ԲաշԱպարանի(մայիսի23–29), Ղարաքիլիսայի(մայիսի24–28) ճակատամարտերն են, որոնքձախողել են հայերին վերջնական ապես բնաջնջելու երիտթուրքական ծրագիրը: Այդ հաղթանակների շնորհիվ ԱրևելյանՀայաստանի մի մասում վերականգնվել էհայկական պետականությունը. 1918 թ-ի մայիսի28-ին հռչակվել է Հայաստանի առաջին հանրապետությունը: Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխությունից(1917 թ.) հետո ռուսականզորքերը լքել ենԿովկասյանռազմաճակատը: Տրապիզոնից մինչ ևՎանա լիճ՝400 կմ երկարությամբ, թուրքերին դիմակայել են գերազանցապես հայկական խմբեր և նոր կազմավորվողզորամասեր: Թուրքական զորքերը, խախտելով Անդրկովկասի կոմիսարիատի հետ1917 թ-իդեկտեմբերի5-ին կնքածզինադադարը, 1918 թ-իփետրվարի10-ին անցել են հարձակման և նվաճել Երզնկան, Կարինը, Սարիղամիշը, Կարսը: Հայկական առանձին բանակային կորպուսը, գեներալ Թովմաս Նազարբեկյանի հրամանատարությամբ, գերակշիռ ուժերի ճնշ ման տակ նահանջել է. նրա հետ արտագաղթել են տասնյակ հազարավոր արևմտահայեր, որոնց անվտանգություն նապահովել էԱնդրանիկի ջոկատը: Մայիսի15-ին, Ալեքսանդրապոլը(այժմ՝Գյումրի) գրավելուց հետո, թուրքական մի զորամաս արշավել է Ղարաքիլիսա (այժմ՝Վանաձոր), իսկ36-րդդիվիզիան, Յաղուբ Շևքի փաշայի գլխավորությամբ թափանցելով Արարատյան դաշտ, արշավել է Սարդարապատի ուղղությամբ՝Երևան ներխուժելու նպատակով: Սարդարապատի ճակատամարտը Մայիսի 22–29-ը Արագածի լանջերից մինչև Արաքս, Սարդարապատից մինչև Սևան գիշեր-ցերեկ անդադար ղողանջել են բոլոր եկեղեցիների զանգերը: Ժողովուրդը զինվել և օգնության է հասել զորամասերին: Սարդարապատի պաշտպանության կազմակերպումը Թ. Նազարբեկյանը հանձնարարել է Երևանի զորախմբի հրամանատար գեներալ Մովսես Սիլիկյանին: Պաշտպան ական միջոցներ են ձեռնարկվել նաև Կողբի և Իգդիրի ուղղությամբ. գնդապետՏ իգրանԲաղդասարյանի հետևակային3-րդ բրիգադը դիրքավորվել է Նախիջևան–Շարուր ուղղությամբ: Սարդարապատի զորախումբը, գնդապետ Դանիելբեկ Փիրումյանի հրամանատարությամբ, դիրքեր է գրավել Սարդարապատի ուղղությամբ հարձակվող թուրքական զորամասի նդիմակայելու համար, իսկ 6-րդ հեծյալ և 2 -րդ պարտիզանական գնդերին հանձնարարվել է սահմանապահ գումարտակի աջակցությամբ փակել ԲաշԱպարանից Երևան շարժվող թուրքական 9-րդ դիվիզիայի ճանապարհը: Թիկունքիև Երևանի պաշտպանությունը ղեկավարել է Արամ Մանուկյանը: Թուրքականբանակիառաջապահուժերըմայիսի21-ին գրավելեն Սարդարապատ կայարանն ու նույնանուն գյուղը (այժմ՝Հոկտեմբեր) ևԳեչռլուն (այժմ՝գ. Մրգաշատ): Մայիսի 22-ին 5-րդ հրաձգային (հրամանատար՝գնդապետՊողոսբեկ Փիրումյան), պարտիզանական հետևակային( հրամանատար՝ՎասիլիՊերեկրյոստով), Իգդիրի հետևակային և Զեյթունի հեծյալ (հրամանատար՝ Սարգիս Սալիբեկով) գնդերը Քյորփալուից (այժմ՝գ. Արշալույս) և Ղուրդուղլուից (այժմ՝գ. Արմավիր) անցելե նհարձակման, Ղամշլու (այժմ՝գ. Եղեգնուտ) գյուղի մոտ կոտրել թուրքերի դիմադրությունը, վերագրավել Սարդարապատ կայարանն ուգյուղը և հարկադրել թնամուն նահանջել շուրջ15–20 կմ: Սակայն երբ հայկակա նուժերը դադարեցրել են հետապնդումը, թուրքերըվ երադասավորել ե նու ժերը և ամրացել Արաքս կայարանի հյուսիսարևմտյան ՉիմնիևԹուլքի բարձունքներում: Մայիսի 22–26-ի մարտերի ընթացքումզոհվել է 3500 թուրք: Հակառակորդը որոշել է համալրե լՅաղուբ Շևքիփաշայի զորքը, սակայն հայերը հետ են մղել նաև օգնության եկողՄյուրսել փաշայի 5-րդ դիվիզիան: հայկական հրամանատարությունը համալրում ստանալուց հետո ստեղծել է հարվածային զորախումբ՝փոխգնդապետ Կարապետ Հասան -Փաշայանի (Ղասաբբաշյան) հրամանատարությամբ, ևմ շակելթուրքերի շրջապատմ անպլան. խմբի կազմում էին Երզնկայի հետ և ակային գունդը, Մակուիառանձինգումարտակը, Խնուսիգնդի1 վաշտը, 2 էսկադրոն(ընդամենը4 հրանոթով), որոնքՊանդուխտի (Միքայել Սերյան) գլխավորածմշեցիներիջոկատիհետշրջանցել են թուրքերին և հարվածել թիկունքից, միաժամանակ հայկական հիմնական ուժերը գրոհել են ճակատից: Թուրքական բանակի մնացորդները խուճապահար փախել են Ալեքսանդրապոլ: Ճակատամարտն ավարտվել է թուրքական գերակշիռ ուժերի դեմ լիակատար հ աղթանակով: Սարդարապատի ճակատամարտին մասնակցել են հայժողովրդի բոլոր խավերի ներկայացուցիչները՝անկախ քաղաքական համոզմունքներից, սեռից ու տարիքից: Ճակատամարտում լավագույնս դրսևորվել են հայկական ռազմարվեստի ավանդույթները: Սարդարապատի ճակատամարտի վայրում1968 թ-ին կառուցվելէհերոսամարտին նվիրված հուշահամալիրը: ԲաշԱպարանի ճակատամարտը Թուրքական հրամանատարությունը ԲաշԱպարան(այժմ՝ք. Ապարան) ուղարկած 9-րդ դիվիզիայով փորձել է հյուսիսից արշավել Երևան, անցնել Սարդարապատի շրջանում հակահարձակման անցած հայկական զորամասերի թիկունքը և նրան կտրել Երևանից: Այդ ծրագիրը խափանելու նպատակով հայկական հրամանատարությունը Սարդարապատի ճակատամարտից Դրոյի(ԴրաստամատԿանայան) գլխավորությամ բշտապ ուժեր(6 հզ. մարդ) է տեղափոխելԲաշԱպարան: Մայիսի24-ին Դրոյիզորաջոկատը մտել է ԱլիՔուչակ(այժմ՝Քուչակ)՝դեպի ԲաշԱպարան արշավող թուրքերին դիմակայելու համար: Մայիսի29-ին ԲաշԱպարանում ջախջախվել է հակառակորդի2 գունդ և ոչնչացվել ծանրհրետանին: Թշնամին, մարտադաշտում թողնելով200-իցավելի սպանված և մեծաքանակ ռազմավար, հետ է մղվել ԲաշԱպարանից արևմուտք: Ճակատամարտում հայկական զորամասերին մեծ աջակցություն են ցույցտվել նաև եզդիաշխարհազորայինները(1500 հեծյալ)՝Ջհանգիրաղայիգլխավորությամբ: ԲաշԱպարանիճակատամարտովկասեցվելէթուրքականզորքերիարշավանքըԵրևանևԱրարատյանդաշտ: ԲաշԱպարանիճակատամարտիննվիրվածհուշակոթողի(1979 թ.) մոտ2000 թ-իմայիսի28-ինվերաթաղվելէԴրոյիաճյունը: Ղարաքիլիսայի ճակատամարտը Ալեքսանդրապոլը գրավելուց հետո Ղարաքիլիսայիուղղությամբշարժվողթուրքականզորամասըմայիսի20-ինգրավելէՋաջուռը, Աղբուլաղը(այժմ՝Լուսաղբյուր), Ղալթաղչին(այժմ՝Հարթագյուղ), մայիսի21-ին՝Վորոնցովկան(այժմ՝ք. Տաշիր): Ջալալօղլիի(այժմ՝ք. Ստեփանավան) մոտմայիսի21–22-իմարտերիցհետոԱնդրանիկիջոկատըկենտրոնացելէԴսեղգյուղում, ապաշարժվելդեպիԴիլիջան: ԳեներալՆազարբեկյանիհրամանով1-ինդիվիզիան(հրամանատար՝գնդապետԱթաբեկբեյՄամիկոնյան) և2 լեռնային մարտկոցներ փոխադրվել են Շահալի(այժմ՝Վահագնի), մնացածները կենտրոնացել են Դիլիջանի մոտ: Հայկական զորքն ունեցել է 6 հզ. զինվոր, 10 հրանոթևմոտ20 գնդացիր, թուրքականզորքը(հրամանատար՝Ջավադբեյ)՝10 հզ. զինվոր, 70 հրանոթև40 գնդացիր: ՀայկականզորքինօգնությանենհասելՂարաքիլիսայի շրջակա գյուղերի բնակիչները: Հայկակա ն ուժերը հիմնական հարվածները թուրքերի գերակշիռ ուժերին հասցրել են Ղշլաղ(այժմ՝Դարպաս) գյուղիմոտ, Բզովդալի(այժմ՝Բազում) մատույցներում և Մայմեխ լեռան լանջերին՝թշնամուն հարկադրելով նահանջել դեպի Համամլու(այժմ՝ք. Սպիտակ): Մարտերում աչքի են ընկել գնդապետներ ՆիկոլայՂորղանյանի, Աթաբեկ բեյՄամիկոնյանի զորամասերը, պորուչիկ Գարեգին Նժդեհը, հերոսաբար զոհված շտաբս կապիտան ԳուրգենՏեր-Մովսիսյանի հրետանավորները: Հայերը կրել են զգալի կորուստներ(սպանված, վիրավոր և գերի): Մեծ էին նաև թուրքերի կորուստները, սակայն համալրում ստանալով՝նրանք անցել են հակահարձակման, ևհայկականուժերըհարկադրվածնահանջելենԴիլիջան: Ղարաքիլիսայում և շրջակա գյուղերում թուրք ջարդարարները կոտորել են հայ բնակչությանը (շուրջ5000 մարդ), ավերել բնակավայրերը և անցելՂազախ: