• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Փորձագիտական եզրակացություն

Համաձայն <<Ի պաշտպանություն խղճի ազատության >> դատական հայցի շրջանակներում մատուցված նյութերի և փաստարկների, ես` Դավիթ Կարապետյանս, Խաղարկային դատարանի կողմից նշանակվել եմ որպես իրավական փորձագետ: Ուսումնասիրելով առկա փաստերը, ներկայացված ապացույցները, դատական նիստի ձայնագրությունը, համապատասխան իրավական ձևակերպումները ներկայացնում եմ փորձագիտական եզրակացությունը:

Այն է`  ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

 

Հոդված8.1. Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատ է պետությունից:

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում:

Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով գործող բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:

Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով:

 

ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված14.1. Խտրականությունը, կախվածսեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այ լհայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից այլ հանգամանքներից, արգելվում է:

 

Հոդված26. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի եւ կրոնի ազատության իրավունք։ Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը եւ դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ քարոզի, եկեղեցական արարողությունների եւ պաշտամունքի այլ ծիսակատարությունների միջոցով արտահայտելու ազատությունը։

Այս իրավունքի արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հասարակական անվտանգության, առողջության, բարոյականության կամ այլոց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար:

 

Հոդված41. Յուրաքանչյուր ոք ունի իր ազգային եւ էթնիկական ինքնությունը պահպանելու իրավունք:

Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի եւ մշակույթի պահպանման ու զարգացման իրավունք:

 

Հոդված47.  Արգելվում է իրավունքների եւ ազատությունների օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հոդված4. Կրթության բնագավառում պետական քաղաքականությունը

2. Կրթության բնագավառում պետական քաղաքականության հենքն ազգային դպրոցն է, որի գլխավոր նպատակը մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող եւ համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության եւ մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձեւավորումն է:

3. Հայաստանի Հանրապետության կրթական համակարգը նպատակաուղղված է հայ ժողովրդի հոգեւոր եւ մտավոր ներուժի ամրապնդմանը, ազգային եւ համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը: Այդ գործին իր նպաստն է բերում նաեւ Հայ Եկեղեցին:

 

Հոդված 5. Կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները

6) ուսումնական հաստատություններում կրթության աշխարհիկ բնույթը.

 

Հոդված18. Հանրակրթության նպատակը քաղաքացիների մտավոր, հոգեւոր եւ ֆիզիկական զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելն է:

 

Հոդված 20. Արտադպրոցական դաստիարակությունը

1.     Արտադպրոցական դաստիարակության նպատակը սովորողների ազատ ժամանցի կազմակերպման միջոցով նրանց հետաքրքրությունների զարգացման համար պայմաններ ստեղծելն է, եւ նպատակաուղղված է նրանց հոգեւոր, գեղագիտական, ֆիզիկական զարգացմանը, ռազմահայրենասիրական դաստիարակությանը, բնապահպանական եւ կիրառական գիտելիքների ձեռքբերմանը:

 

Հոդված49.1. Ուսումնական հաստատությունը նպաստում է սովորողների կենցաղի, հանգստի, ֆիզիկական եւ հոգեւոր զարգացման անհրաժեշտ պայմանների ստեղծմանը։

Եզրակացություն.

Հաշվի առնելով վերոհիշյալ հոդվածները, կրթահամալիրի ներքին կանոնադրությունը և հաշվի առնելով կրթահամալիրի առանձնահատկությունները, փորձաքննությունը հանգում է նրան.

Կողմերի ի զօրու են գալ ընդհանուր հայտարարի`  կայացնել նույնական վճիռ, որը կբխի երկու կողմերի շահերից ու պահանջներից: Համաձայն փորձաքննության պետք է հստակ սահմանվի և առանձնացվի, կրոնական ծիսակատարությունների, եկեղացակն տոնացույցի համաձայն նշվող տոների, ու նմանատիպ այլ եկեղեցական ծեսերի անցկացման կարգի հստակեցում` ինչպես ժամկետային, այնպես էլ մասնակցության առումով: Այսինքն` այն սովորողները և դասավանդողներտը, ովքեր այլադավան, աթեիստ կամ անհավատ, կարող են չմասնակցել կրոնական ծեսերին և չենթարկվեն որևէ իրավական կամ վարչական տույժի կամ պատասխանատվության: Ինչպես նաև պահանջել կրթահամալիրի տնօրենից` հստակեցնել այդպիսի արարողությունների ընթացակարգը, և չխախտել դպրոցի աշխարհիկության սկզբունքերը և մոտեցումները(հատկապես առավոտյան պարապմունքների ընթացքում):