• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թունավորում դեղահաբի սխալ օգտագործման պատճառով

   Վարժարանի ավագ դպրոցի 11-2 դասարանի սովորող Թովմասյան Ռիման մայիսի 17-ին  գլխացավի դեմ ընդունել է տատիկի տված դեղահաբը` ասկոֆեն, գլխացավը չմեղմանալու պատճառով շարունակել է ընդունել  և ստացել թունավորում` գլխացավ, սրտխառնոց, գլխապտույտ:

   Կրթահամալիրի առողջապահական ծառայությունում ցույց է տրվել առաջին բուժօգնություն, ահազանգվել է շտապ օգնություն և երեխան տեղափոխվել է հիվանդանոց:

   Ներկայումս Ռիման լավացումով դուրս է գրվել հիվանդանոցից և գտնվում է հորաքրոջ տանը: 

   Մաղթում ենք Ռիմային առողջացում և վերադարձ հարազատ կրթահամալիր:

    

     Կրթահամալիրի առողջապահական ծառայություն