Այսօր մայիսյան յոթերորդ հավաքի երկրորդ օրն է, և կրթահամալիրը ներկայացնում է հեղինակային կրթական ծրագրերի կազմակերպումը Միջին և Ավագ դպրոցներում:
Օրվա մեկնարկը տրվեց միասնական պարապմունքով, որից հետո, ծրագրին ծանոթանալու համար կրթահամալիր այցելեցին համար 181 դպրոցի իններորդ դասարանի աշակերտները: Նրանք եղան Մայր դպրոցի ընթերցասրահում, գրադարանում, լաբորատորիայում, ջերմոցում և տեխնոլոգիայի սրահում: Ծանոթացան կրթահամալիրին ու նրա գործունեությանը: Հյուրերը շատ զարմացան, երբ իմացան, որ կրթահամալիրում կա WiFi ինտերնետ կապ: Տպավորված էին դպրոցի բաց դռներով, ուսուցիչների բարեհամբույր վերաբերմունքով: Ոմանք հետքրքրված էին ավագ դպրոցով ու հարցեր էին տալիս ծրագրի ղեկավար Մարիետ Սիմոնյանին: Նա էլ սիրով պատասխանում էր:
Նրանք խոստացան այս օրվա ընթացքում լինել նաև Գեղարվեստի դպրոցում և ծանոթանալ նրանց կրթական ծրագրին նույնպես: