• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների 19 հիմնական դպրոցներում

Մայիսի 14-ին, 15-ին և 16-ին այցելեցի ՀՀ ք. Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի թիվ 88 (տնօրեն` Գ. Հարությունյան), թիվ 106 (տնօրեն` Մ. Վարդանյան), թիվ 133 (տնօրեն` Վ. Սամվելյան), թիվ 134 (տնօրեն` Ա. Հակոբյան), թիվ 135 (տնօրեն` Գ. Ներսեսյան), թիվ 141 (տնօրեն` Ա. Հովհաննիսյան), թիվ 143 (տնօրեն` Գ. Կոստանյան), թիվ 150 (տնօրեն` Մ. Հայրապետյան), թիվ 163 (տնօրեն` Կ. Շահնուբարյան), թիվ 164 (տնօրեն` Ա. Գրիգորյան), թիվ 166 (տնօրեն` Մ. Քուշկյան), թիվ 186 (տնօրեն` Մ. Քոչարյան), թիվ 197 (տնօրեն` Վ. Թադևոսյան) և Հ. Մաթևոսյանի անվ. (տնօրեն` Լ. Մկրտչյան) հիմնական դպրոցներ: Ինձ շատ լավ ընդունեցին, որի համար շնորհակալություն եմ հայտնում թե´ տնօրեններին, թե´ այն անձանց, ովքեր ինձ ուղեկցեցին 9-րդ դասարանցիների մոտ, որոնց  անձամբ բաժանեցի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցների մասին տեղեկատվական թերթիկները, ներկայացրեցի և բացատրեցի թերթիկներում գրվածը, պատասխանեցի աշակերտների հարցերին:

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների 19 հիմնական  դպրոցներում բաժանել եմ 1160 տեղեկատվական թերթիկներ:

Կրկին շնորհակալություն եմ հայտնում ամուսնուս` Գագիկ Այվազյանին`ինձ ուղեկցելու համար: