• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Համար 10 երթուղին

 

Երբ ես և իմ քույրիկը  մեկ ամսով  տեղափոխվել  էինք մեր Էդա տատիկի տուն(մեր բնակարանը վերանորոգում էինք) , օգտվում էինք  համար 10 երթուղուց, որի վարորդը վարպետ Ազատն է: Նա շատ բարի մարդ է: Իսկ երթուղու պատասխանատուն Կարինե Արտյոմովնան է: Նա մեզ այնտեղ սովորեցնում էր նոր երգեր: Մենք երեխաների հետ     նոր – նոր  խաղեր էինք խաղում, ոտանավորներ էինք արտասանում: Այնքան լավ էր այդ երթուղայինի մեջ, որ մենք չէինք  զգում,թե ինչպես էինք հասնում տուն:Իսկ այժմ մենք  տեղափոխվել ենք մեր  վերանորոգված  բնակարանը: Մայրի'կ,ուզում եմ հաճախ գնանք տատիկին հյուր,որպեսզի նոր երգեր սովորեմ: Ուրախ ճանապարհ եմ ուզում գնալ համար 10 երթուղով:

Թորունյան Մանե