• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի տնօրենին Տիգրան Պարսիլյանից

 

Հարգելի տիար Բլեյան, պատասխանեմ Ձեր նամակին: Փրովայդեր Ա/Ձ Գագիկ Հարությունյանի ինտերնետային կապից այսօրվա դրությամբ օգտվում են երեք շենք՝ Մեդիակենտրոնը, Մայր դպրոցը և Հիմնական դպրոցը, ինչպես նաև mskh.am սերվերը: Չափումներ իրենց համար կարող են իրականացնել այս դպրոցից յուրաքանչյուր ոք, յուրաքանչյուր համակարգչից՝ օգտվելով այնպիսի պարզ կայքերից, ինչպիսին է օրինակ՝ speedtest.net-ը: Սակայն այսպիսի չափումները չեն կարող տալ ամբողջական վիճակի նկարագրություն, քանի որ այն կախված կլինի տվյալ համակարգչի սահմանափակումից (որը դրվում է, որպեսզի մեկ համակարգիչը չյուրացնի ողջ դպրոցի թրաֆիքը), կոնկրետ դպրոցի վրա դրված սահմանափակումից և այդ պահին մնացած օգտատերերի կողմից թրաֆիքի օգտագործումից: Ամբողջական պատկերն է արտացոլում կրթահամալիրի ուղղորդող սերվերների տված թրաֆիքի օգտագործման գրաֆիկները, որից օգտվելու մանուալը ես տեղադրել եմ կայքում, տեղադրել եմ նաև այդ գրաֆիկների հղումը: Այդ գրաֆիկներին ամեն օր հետևում եմ ես, կարող են բոլորը հետևել այս երեք դպրոցներից ցանկացածում ցանցին միացված ցանկացած համակարգչից: Թե ամսվա մեջ քանի անգամ, ում մեղքով և ինչքան ժամանակով է անջատվել ինտերնետ կապը տեղյակ ենք լինում ես և Սեն Միքայելյանը, քանի, որ այդպիսի դեպքերում ահազանգում են մեզանից որևէ մեկին և պատճառը հայտնաբերում և խափանման համար քայլեր ենք ձեռնարկում մենք: Մի գուցե թերացում է դրանք բոլորը չարձանագրելը, բայց օրինակ այս ամիս ամենաերկար անջատումը եղել է UCOM-ի կողմից, ողջ ՀԱԹ-ի շրջանում մոտավորապես տասը-տասնհինգ րոպե տևողությամբ: Այսուհետ կարող ենք ինտերնետի անջատումների արձանագրումնրը կազմել ես և Սեն Միքայելյանը: Իսկ ծրագրի ղեկավարները, օգտվելով վերը նշված գործիքներից, ամսվա վերջում, կոնկրետ փաստացի բողոքներ ունենալու դեպքում, կարող են նամակով դիմել թե՛ ձեզ, թե՛ ինձ: Այդպիսի բողոքներ չեն եղել, ոչ մեկի կողմից: 

ԿՏԱԿ-ի տրամադրած ինտերնետի հարցը այլ է: Այն shared կապ է: Այսինքն` օրվա մեջ, այն էլ առավոտները, մեկ անգամ չափելով ընդհանուր պատկերացում կազմելը սխալ է: Այն ավելի լավ է գնահատել աշխատանքի ընթացքում, (բավարարում է, թե ոչ) և պատահական արված չափումներով, այն ժամանակ, երբ շենքում այլ համակարգիչներ չեն օգտվում ինտերնետից: Քանի որ ամեն օր զրկել ողջ շենքը դասերի պահին չափում կատարելու համար, այնքան էլ ճիշտ չէ: Իսկ պատահական չափումներ, շատ հաճախ անում է Սեն Միքաելյանը, դասերից հետո աշխատելիս և երբեմն էլ ես: Այս կապի դեպքում էլ ճիշտ կլինի հիմնվել ամսվա վերջում կոնկրետ բողոքների և մեր չափումների վրա: Այս կապի դեպքում էլ ոչ չափումների ընթացքում և ոչ էլ օգտվողների աշխատանքի ընթացքում լուրջ խափանումներ և անհապատասխանություններ չեն եղել: