Մարդիկ հավատում էին , որ այն մարդը, ով Համբարձման երկուշաբթի առաջինը կճաշակեր Համբարձման կաթնապուրից, նրան էլ բաժին կընկներ այդ տարվա առատությունն ու ապահովությունը: Մեծ ընտանիքով ապրող կանայք աշխատում էին առաջ ընկնել, և դա կարող էր վեճի պատճառ դառնալ. «Համբարձման երկուշաբթին, գռվան էրկու տեքերկին»: