• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

11-րդ դասարանների պատանիների հետ` դաշտային, աղջիկների հետ` առաջին բուժօգնության պարապմունքներ անցկացնելու մասին

 

11-րդ դասարանների պատանիների հետ դաշտային պարապմունքներ անցկացնելու համար.

  1. 2012թ. մայիսի 15-ին, ժ. 9:00, կրթահամալիրի 11-րդ դասարանների տղաներին (ցուցակը կցվում է) Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շենքի տարածքից տեղափոխել թիվ 25149 զորամաս` նախնական զինվորական պատրաստության ուսումնասիրման ծրագրով նախատեսված դաշտային ուսումնական պարապմունքների մասնակցելու նպատակով: Պատասխանատու` Ռաֆայել Մեսրոբյան, Արթուր Բլեյան:
  2. 2012թ. մայիսի 15-ին, ժամը 9:30-12:30, 11-րդ դասարանների աղջիկների (ցուցակը կցվում է) մասնակցությունը կրթահամալիրի մայր դպրոցի ՄԶԿ-ի 6-րդ լսարանում  անցկացվող առաջին բուժօգնության պարապմունքներին համարել պարտադիր ուսումնական պարապմունք: Այդ նպատակով հաստատել պարապմունքների ծրագիրը (հավելված), պարապմունքների պատասխանատուներ ճանաչել ավագ դպրոց վարժարան` Արծվիկ Մանուկյան, գեղարվեստի ավագ դպրոց` Քրիստինե Սահակյանց, արհեստագործական ավագ դպրոց` Նելլի Այվազյան: 11-րդ դասարանների աղջիկները 9:00-9:15 մասնակցում են Մայր դպրոցում անցկացվող մայիսի 15-ի ընդհանուր պարապմունքին:
  3. Պարապմունքների պատասխանատուները աղջիկների մասնակցության հաշվառման տեղեկությունները ներկայացնում են ավագ դպրոցների գրասենյակ:
  4. Գրասենյակների ղեկավարները սույն հրամանին անհապաղ ծանոթացնում են բոլոր պատասխանատուներին, 11-րդ դասարանների սովորողներին և նրանց ծնողներին:
  5. Պարապմունքները լուսաբանել infomskh-ի միջոցով:

Հիմք` «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ավագ դպրոցի չափորոշիչը և ծրագիրը, Շահումյանի զինկոմիսարի 28.04.2012թ. թիվ 24 հրամանը:

Կրթահամալիրի տնօրեն՝                                      Ա. Բլեյան