• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մայիսի 14-ը չվող թռչունների միջազգային օրն է...

Մայիսի14-ին աշխարհի բնապահպանները նշում են չվող թռչունների համաշխարհային օրը: Մայիսից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում երկնքում կարելի է տեսնել չվող թռչուններ` կռունկներ, ճայեր, սագեր, փոքր ագռավներ, որոնք հայրենի բույն են վերադառնում:

Հայաստանը ողջ աշխարհի թռչունների չուի միջազգային ճանապարհն է:
Թռչունների չուի դերում Հայաստանի դերը բավականին մեծ է։Հայաստանի տարածքով հյուսիսից հարավ թռչում են մոտ150 տեսակ թռչուններ: Որոշ թռչուններ նաև կայանատեղի են գտնում Հայաստանի այս կամ այն տարածքում, օրինակ` կռունկները:

Շատ երկրներ չվող թռչունների պահպանման վերաբերյալ ունեն օրենքներ և մասնակցում են միջազգային համաձայնություններին: Հայաստանն այս դեպքում պասիվ դիրքերում է։
Թռչունների համար լուրջ վտանգ են հանդիսանում ոչ միայն որսորդները, այլև երկնաքերերը, հեռուստաաշտարակները և այլ բարձրահարկ շինությունները, որոնք մահացու արգելքներ են չվող թռչունների համար: Ոչ պակաս լուրջ վտանգ է նաև միջավայրի աղտոտվածությունը: