• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ֆրանսիական Histories Recyclables էկոլոգիական կազմակերպությունը վարպետության դասեր կտա մեր կրթահամալիրի սովորողներին

Այն սովորողները, ովքեր հետաքրքրված են և տիրապետում են անգլերենին, կարող են մասնակցել: Մասնակիցների թիվը սահմանափակ է` 20 սովորող: 

Հանդիպման ծրագիրը.

12.00 - 12.15 - հանդիպում կրթահամալիրի Մայր դպրոցում, ծանոթություն 

12.15 - 13.00 - կրթահամալիրում իրականացվող էկոլոգիական կրթություն. էկոլոգիական նախագծեր, էկոտուր, «Սեբաստիա» կրթական պարտեզ

13.00 - 15.00 - վարպետության դաս «Ջուր» թեմայով. դասը վարում են Վիլիամը և Մեդինը

15.15 - 16.00 - մասնակցություն «Մեդիաուրբաթ» ընդհանուր պարապմունքին

Խնդում եմ դիմել ինձ ցուցակագրվելու համար: