• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դիմում խաղարկային դատարանին և բաց նամակ

Ի՞նչն էր հայցի նպատակը:

Խաղարկային դատի միջոցով ցույց տալ ինչպիսին կարող է լինել հավասարությունը, ինչպիսին կարող է լինել հանդուրժողականությունը այլախոհների հանդեպ, ինչպիսի ուժ ու անկողմնակալություն կարող է ունենալ սահմանադրությունն ու մարդու իրավունքների կոնվենցիան:

Ինչի՞ հասցրեց հայցը:

Կրոնական հողի վրա տարբեր մակարդակի քննարկումների, սահմանադրության  և օրենքների մեկնաբանման:

Ինչպե՞ս եմ տեսնում լուծումը:

Սեփական օրինակով ցույց տալը այն ամենը,  ինչի մասին խոսվում էր:

Ես, դադարեցնելու համար բանավեճերը, որոնցում հաճախ  նաև անհանդուրժողականություն կար,  լինելով առողջ բանավեճի կողմնակից, կարևորելով լուսավորը, սերը, հաշտությունն ու պինդ միասնությունը,     կարևորելով կյանքն ու արարչությունը, գարունն ու ստեղծումը անկախ կրոնական նախապատվություններից ՝  դիմում եմ դատարանին՝  դադարել    ինձ հայցվոր կողմ ճանաչել՝  պատրաստ լինելով հանդես գալ որպես երրորդ կողմ:

Հույս ունեմ, որ շատերը   հասկացան, թե ինչ վերաբերմունք ունեմ իմ արդեն քսանյոթամյա կրթօջախին ու ինչ պահանջներ:  Չեմ ուզում նաև, որ   կրթահամալիրի որևէ ներքին պարզաբանում ու խնդիր լուծվի այլոց (դրսի) միջամտությամբ: Դադարեցնում եմ մի գործընթաց, որն աննպատակ չէր,  որն ունեցավ տարաբնույթ և հակասական մեկնաբանություններ,  և որի շարունակումն անիմաստ եմ համարում:

Եվ վերջում պարզապես՝  մի կարծեք, թե ոչ քրիստոնյաներն անհավատներն են ու անաստվածները: Ես, չլինելով աթեիստ, բազմաթիվ աթեիստների մեջ տեսել եմ ամենակարևոր հավատը, հավատը մարդու նկատմամբ՝ Արարչության տանող  ամենակարևոր հավատը, որի դեմ անզոր է ցանկացած կրոն: Քրիստոնյա լինելուց առաջ հանդուրժող եղեք, արարող, ու որ ամենակարևորն է՝  զերծ մնացեք կրոնական զայրույթից: Մարդը ծնվում է ազատ, մարդն ինքն է ճանաչում իր աստծուն, մարդն ինքն է փնտրում արարչության աղբյուրը:

Մենք ազատության, այլախոհության ու գարունի ավելի կարևոր ու միասնական պայքար ունենք: