• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեր սեմինարները մանկական սուրդոկենտրոնում շարունակվում են

 

Արդեն երրորդ օրն է, ինչ այցելում ենք << Արաբկիր>> բժշկական համալիր` մանկական սուրդոկենտրոն, որտեղ լսողության խանգարում ունեցող երեխաների հետ անց են կացվում անհատական և խմբային բաց պարապմունքներ, ինչպես կենտրոնի մասնագետների, այնպես էլ ծնողների կողմից:

Հատկապես շատ ոգևորիչ էր ծնողների կողմից իրականացվող պարապմունքները, որոնց անմիջական մասնակցությամբ շտկողական աշխատանքները դառնում են էլ ավելի արդյունավետ և արագ հաղթահարելի:

Յուրաքանչյուր պարապմունքից հետո տեղի են ունենում  քննարկումներ, ինչպես մասնակիցների, այնպես էլ, մեզ արդեն հարազատ դարձած, շվեյցարացի սուրդոմանկավարժ-լոգոպեդ Հայդի Հելդշթաբի կողմից:

Իսկ արդեն վերջում, Հայդի Հելդշթաբը մասնակիցների հետ իրականացրեց հետաքրքիր թերապիա և կիսեց սեփական դիտարկումները: