• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այլընտրանքային երգչախումբն այլընտրանքային կրթահամալիրում

Այսօր կրթահամալիրի մարմարյա սրահում առաջին անգամ հանդես եկավ «Հովեր» կամերային երգչախումբը (գեղ. ղեկավար և խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան): Ծրագրում ընդգրկված էր տարբեր ազգերի երաժշտություն՝ հայ հոգևոր ու ժողովրդական երգերի կոմիտասյան մշակումներ, Բախ, Զոլտան Կոդայ, Տավեներ, ժամանակակից խմբերգեր: Տպավորությունները մեծ էին երկուստեք: Ամեն անգամ հիանալով հովերցիներով, նրանց այլընտրանքային մեկնաբանություններով, բեմի զգացողությամբ ու անկաշկանդությամբ, այսօր ինքս ինձ հարցրի՝ «Միգուցե նրանք նախկինում սեբաստացինե՞ր են եղել»: