• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի ավագ դպրոցների շրջանավարտները 2012թ. պետական ավարտական քննություններին մասնակցելու իրավունքի մասին

Կրթահամալիրի վարժարանային, գեղարվեստի և արհեստների ավագ դպրոցների, միջին և հիմնական դպրոցների 2011-2012 ուստարվա շրջանավարտ սովորողները 2012թ. պետական ավարտական (12-րդ դասարանցիներ) և ավարտական (9-րդ դասարանցիներ) քննություններին մասնակցելու իրավունք ստանալու համար 2011-2012 ուստարվա ուսումնառության պայմանագրով նախատեսված ուսումնական առաջադիմության և ուսումնական ծառայությունների համար վճարման պարտքեր պետք է չունենան կիսամյակների և ուստարվա արդյունքներով: Այդ նպատակով.

  1. Անհատապես զգուշացնում եմ շրջանավարտի ծնողին (օրինական ներկայացուցչին), որ ուսումնառության պայմանագրերով նախատեսված վճարներն ամբողջությամբ պետք է կատարել մինչև 2012թ. մայիսի 24-ը, հակառակ դեպքում ավագ դպրոցի ղեկավարի նախաձեռնությամբ կդադարեցվի ուսումնառության պայմանագիրը և սովորողը կզրկվի կրթահամալիրի քննական կենտրոնում սահմանված կարգով պետական ավարտական և ավարտական քննությունները հանձնելու իրավունքից:
  2. Հանձնարարում եմ նշված դպրոցների ղեկավարներ Մարիետ Սիմոնյանին, Կարինե Մացակյանին, Արթուր Բլեյանին, Սրբուհի Աղաբաբյանին 12-րդ և 9-րդ դասարանցիների համար 2011-2012 ուստարվա 2-րդ կիսամյակի և ուստարվա արդյունքների ամփոփումը սահմանված կարգով կատարել մայիսի 29-30-ին:
  3. Ուսումնական տարվա վերջին պարապմունքի օր համարել մայիսի 24-ը՝ անցկացնելով «Վերջին դաս» արարողությունը 12-րդ դասարանցիների համար:
  4. Հանձնարարում եմ նշված դպրոցների գրասենյակների ղեկավարներ Լարիսա Գևորգյանին, Անուշ Հովհաննիսյանին, Վարդուհի Հայրյանին, Ծովինար Սարգսյանին և Նարինե Պողոսյանին հրամանին 24 ժամվա ընթացքում անհատապես ծանոթացնել յուրաքանչյուր 12-րդ դասարանցու և նրա ծնողին (օրինական ներկայացուցչին):

Կրթահամալիրի տնօրեն՝   Ա. Բլեյան