• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հաշվետվություն

Տեխնոլոգիայի ակումբ

Ապրիլ ամսվա հաշվետվություն

2012թ.

Ակումբային գործնեություն տեխնոլոգիայի լաբորատորիայում սկսել եմ ծավալել ապրիլ ամսից:

Լաբորատորիան իր ներուժով միշտ էլ հաճելի և սիրված վայր է եղել ստեղծագործող անհատների համար, սակայն պաշտոնապես մեկ ամսվա պատմություն ունի մեր ակումբը:

Ակումբում ընդգրկված են մոտ 12 մասնակից, կրթահամալիրի տարբեր դպրոցներից և մեկ սովորող 190 դպրոցից: Ակումբը համալրվում և հստակեցնում է իր մասնակիցներին, մասնակիցներն իրենք էլ են կողմնորոշվում: Մասնակիցները 1-ից 6-րդ դասարանցիներ են, ովքեր ակումբ սիրով են հաճախում: Ակումբի կազմավորման համար ամիսը գնահատում եմ հաջողված՝ գիտակցելով հետագա աշխատանքների կարևորությունը: Շատ ուզում եմ, որ ակումբում միասնականության ոգի լինի, փորձում եմ ակումբականներին ընկերացնել: Ընդունակությունները տարբեր են, նախասիրությունները նույնպես, բայց դա պետք է առիթ չհանդիսանա կաշկանդվելու, ընդ հակառակը նոր թափ և ուժ հաղորդի: Շաբաթվա ընթացքւմ աշխատում եմ երկու օր՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին, որպեսզի ոչ մի սովորող դուրս չմնա: Ցանկության դեպքում սովորողները կարող են երկու օրն էլ հաճախել մեկ ակադեմիական ժամով:

Տաթևիկ Թամազյան