• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նոր գործընկերության նախագիծ

Կրթահամալիրի Մեդիակենտրոնում հավաքվել են մանկապարտեզների տնօրեններ Երևան քաղաքի 4 վարչական շրջաններից`  Կենտրոն, Դավթաշեն, Շենգավիթ, Մալաթիա–Սեբաստիա:

Նրանց ներկայացվեց օրվա աշխատանքի և համագործակցության ծրագրերը: Հիմնական դպրոցի ղեկավար Սրբուհի Աղաբայանը ներկայացրեց նախադպրոցականի խնամքի և զարգացման նոր մոդել միջավայրը, պայմանները: Հետաքրքրված տնօրեններին մեդիագրադարանի մասնագետ Զարուհի Առաքելյանը ցույց տվեց  կրթահամալիրի կայքը` որպես արագ և հավաստի տեղեկատվություն ստանալու միջոց, «Դպիր» ու «Պարտեզ» ամսագրերը, կրթահամալիրի կրտսեր դպրոցների կայքէջերն ու նախակրթարանների պայմանները: Քաղաքապետարանի կողմից ընտրված 12 մանկապարտեզների հետ կրթահամալիրն իրականացնելու է նոր մոդելի ստեղծումը համայնքային մանկապարտեզներում:Սկսվեց շահագրգիռ քննարկում. տնօրենները բարձրացրին իրենց հուզող հարցերը: Քննարկման արդյունքում պայմանավորվեցինք, որ տնօրենների հետ հաջորդ կհանդիպումը կլինի մայիսի 8-ին, ժ. 15:00, կրթահամալիրի մեդիակենտրոնում, իսկ մոդել խմբերում աշխատող դաստիարակները կմասնակցեն կրթահամալիրի «Պարտեզային կրթության» բաց սեմինա-պարապմունքներին: Սեմինարի մասնակից 12 տնօրեններ այցելեցին  Գեղարվեստի կրտսեր դպրոց`  կրթահամալիրի առաջարկվող նախակրթարանի նոր մոդել-միջավայրին  ծանոթանալու: