• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Լույս ու երգ»

«Հայ երաժշտությունը ոչ միայն մեղկ ու տխուր չէ, այլ համակ ուժ է և կենդանություն, ու իր մեջ կը սնուցանե փիլիսոփայությունն իսկ, ոգին իսկ իր ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին, ամենեն հարազատն ու կենդանին անոր բոլոր արտահայտությանց մեջ – կենդանի, - որքան կենդանի է այդ ցեղը, ուժեղ, - որքան ուժեղ է իրեն ծնունդ տվող ժողովուրդը:»: Կոմիտաս

Կատարողական արվեստը շատ մեծ առաքելություն ունի՝ ստեղծագործությունը ճիշտ, իրական, կենդանի, նրա մեջ դրված էականը, ոգեղենը ներկայացնելու: Ազգային և հոգևոր ստեղծագործությունների իրապես լավագույն կատարման ունկնդիրը եղանք «Գեղարդ» երգեցիկ խմբի համերգին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: