• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

<<Էներգիայի և ռեսուրսների օգտագործում>> առարկայի վերապատրաստման դասընթաց

Ապրիլի 27-ից 29-ը Կրթության ազգային ինստիտուտում անցկացվեց  <<Էներգիայի և ռեսուրսների օգտագործում>> առարկայի վերապատրաստման դասընթացը: Այն վարեց Կրթության ազգային ինստիտուտի Դաստիարակության և լրացուցիչ կրթության բաժնի պետ Մելանյա Դավթյանը:

Նույն մտածելակերպով, նույն նպատակներով ու ցանկություններով մարդիկ էին և՛վերապատրաստվողները, և՛ վերապատրաստողը, որն այնպես հոգատար էր մատուցում ասելիքը, տալիս հարցեր, ապա` խորհուրդներ, գնահատում խոսքը, արդեն արված գործը, որ ամեն ինչ չափազանց սահուն ընթացավ:

Անուններ, փաստեր, տերմիններ, խնդիրներ, մեկնաբանություններ, մեթոդներ...

Եզրակացությունը մեկն է. Մենք մեր երկիրը չենք ժառանգել մեր նախորդ սերունդներից, այլ պարտքով վերցրել ենք մեր հաջորդ սերունդներից. պարտավոր ենք սիրել այն, ճիշտ օգտագործել նրա բնական ռեսուրսները...

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի ներկայացուցիչներն էլ, դե, այնքան բան ունեին պատմելու, որ տեղ-տեղ նույնիսկ համեստորեն լռում էին...

Ապրիլի 29-ին վկայականները պաշտոնապես հանձնեց Կրթության ազգային ինստիտուտի տնօրենի տեղակալ Գագիկ Մելիքյանը, որը, <<Մխիթար Սեբաստացի>> կարդալով, ժպիտով  բարձրաձայնեց. <<Ես գիտե~մ, <<Մխիթար Սեբաստացին>> փորձառու է այս գործում...>>:

Մենք` Մարթան ու ես, թվարկեցինք կատարածը, նոր նախագծերը, <<վերջին ասֆալտը>>... ու շնորհակալություն հայտնեցինք...

Մայիսի 2-ին` Էկոտուր-2012-ի հաջորդ հավաքին, մեզ կմիանան Գավառի թիվ 5 հիմնական դպրոցի 8-րդ դասարանցիները իրենց համակրելի ուսուցչի հետ...