Երեկ դպրոցականների մի խումբ ընկեր Դավիթի և ընկեր Մարթայի հետ անցան դժվարություններով ու արգելքներով լի ճանապարհ, որը կոչվում է Արայի լեռ: «Մենք ուժեղ ենք միասին»,- իսկը մեր համար է ասված: Զարմանալին այն է, որ ընդհանրապես հոգնած չէինք, դա էլ մի կողմ` մատուռ հասանք բավականին շուտ: Այնքան շուտ, որ ետ վերադառնալն անիմաստ էինք համարում: Ինձ շատ գրավեց մատուռը` իր յուրահատուկ գեղեցկությամբ ու հնությամբ: Մատուռում այնքան բան կար, որ բոլորն ուսումնասիրելու համար հարկավոր էր մի քանի օր մնալ այնտեղ: Իհարկե մենք նման բան հաստատ չէինք անի:
Մի բան շատ լավ եմ հիշում: Արջով քարանձավը, որտեղներխուժելու փորձ արեցին Լևն ու Աննան, բայցոչինչ չստացվեց:
Մի քիչ էլ հիշում եմ իմ գլորվելը սառույցի վրա, որից հետո ձեռքի վնասվածքստացա, ևընկեր Դավիթը մի քանի րոպեում բուժեց: Երբ վերադառնում էինք, որոշեցինք ճանապարհին`որևէ հարթավայրում մի փոքր հանգստանալ… Ոմանց համար հանգստանալ, ոմանցվազել, խաղալ, թրջվել, ուտել, երգել, պարել, ուրախանալ… Ամեն մեկը զբաղված էր իր գործով… Բայց շատ երկար մնալ պարզապես ի վիճակի չէինք, որովհետև հոգնելէինք ու քնել էինք ուզում: Հասանք տուն`լավ հիշողություններով ու անասելի հետաքրքիր ապրումներով:
Շնորհակալություն իմ սիրելի կրթահամալիրին նման հնարավորություն ընձեռելու համար և իմ սիրելի ուսուցիչներին` նման կատարյալ օրվա համար:
Այնքաաա~ն լավ էր, որ արդեն ուզում էի ետ գնալ ու նորից բարձրանալ…
Ուզում եմ աշխարհի բոլոր սարերն ու լեռները բարձրանալ…
Ավագ դպրոց 11-րդ դասարան Ժաննա Ջեյրանյան