• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Էկոտուր-2012. օր երկրորդ...

Էկոտուրի առաջին օրվա տաք տրամադրությունն ամբողջ առավոտ ուղեկից էր և՛ էկովետերաններին, և՛ էկոմարտիկներին: Առաջինները իրենց ասած խոսքը կիսատ էին համարում, պատրաստվում էին շարունակել, ժամանակ պահանջել, երկրորդները` բարեխղճորեն, արդեն հանգիստ, հավասարակշռված պատրաստվում էին իրենց հերթին, հաճախակի նայում ժամացույցին...

Տաք եղանակին տաք տրամադրությամբ հասանք ժամադրավայր:

Այսօրվա մրցող թիմերն էին` Էկո10-3-ը, Կակտուսը, Էկոմարտիկները: Հանձնաժողովին միացել էին Տիգրանյան Աշոտը և Մացակյան Կարինեն:

Կրակոտ պայքարի տրամադրությունը ոչնչով չնահանջեց, երբ Էկոտուրին միացան Մարկոսյան Սուսանը, Սիմոնյան Մարիետը, Նիկողոսյան Նաիրան և տիար Բլեյանը: Հակառակը. համարձակ ու վստահ արտահայտում էին սեփական կարծիքը, պաշտպանում իրենց աշխատանքը, առաջարկում խնդիրների լուծումներ, կատարում ուղիղ, միամիտ մեկնաբանություններ:

Ընդամենը 3 խումբը հասցրեց պայքարել, ստանալ գնահատական: Աշխատանքի շոշափելի մաս մնաց. Ճամփորդենք, ուժեղանանք, վերադառնանք...

Ամենակարևորը. տիար Բլեյանը ողջունեց միջոցառումը և արձանագրեց. «Բոլո՛րդ եք հաղթող»...

Հ.Գ. Շնորհավորում ենք կրթահամալիրի բարի էկոլուրերի առթիվ. այսօր գործարկվեց Մայր դպրոցի մեծ շրջակայքին սպասարկող ոռոգման ցանցը, վաղը կգործարկվի Հիմնական դպրոցի ոռոգման համակարգը: