- Ստուգատեսը անցկացվում է ապրիլի 28-30-ը:
- Ուսուցողական ծրագրի ղեկավարները, ըստ գործող կարգի, ներկայացնում են հայտերը:
- Խրախուսվում է ընտանիքների մասնակցությունը:
- Ստուգատեսի նյութերը տեղադրվում են mskh.am-ում:
- Կրթահամալիրի կայքում կբացվի բաժին, որտեղ կհավաքվեն հրապարակված նյութերը:
- Նյութերի տեղադրման վերջնաժամկետը մայիսի 4-ն է:
- Հանձնաժողովը 3-օրյա ժամկետում ամփոփում է արդյունքները:
- Արդյունքները հրապարակվում և մրցանակները հանձնում են առաջիկա մեդիաուրբաթի ընթացքում:
- Մեթոդական խորհրդատվությունը իրականացնում է հայերանգետների ակումբը:
Հայրենագիտական ակումբը առաջարկում է
Որպեսզի մեդիանյութը լինի առավել քան հայրեագիտական պետք է իր մեջ ներառի հետևյալ կետերը
- Դժվարությունների հաղթահարում (բարձունք, քայլարշավ)
- Հավատարիմ մնալով ակումբի կարգախոսին կազմակերպել առողջ սնունդ (գրել «խուրջինների» պարունակությունը)
- Արշավները կազմակերպել ըստ տարիքային խմբերի (կրտսեր, միջին դպրոց և ընտանեկան արշավներ)
- «Հայրենագիտորեն» ներկայացնել տվյալ վայրը
- Փորձել կազմել տեղանքի հատակագիծ, փնտրել կարճ, երկար և հարմարավետ ուղիներ
- Կողմնորոշվել տեղանքում առանց կողմնացույցի` բնության նշաններով
- Զրույց տեղաբնիկների, հատկապես մեծահասակների հետ
- Ստեղծել սեփական արշավային կանոնները /ֆիլմի, գովազդի տեսքով/
- Ընտանեկան արշավների դեպքում – ընտանեկան սովորություններ, պատմություններ, զրույցներ և այլն
Ըստ տարիքային խմբերի առաջարկում ենք հետևյալ ուղղությունները (հաշվի ենք առնում մինչև 70կմ հեռավորությունը, ինչպես նաև ամեն մի ուղղություն ունենա փոքր- ինչ քայլարշավ կազմակերպելու հնարավորություններ):
Ցանկը` այստեղ