• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այս անգամ գնացինք Խոսրովի անտառ արգելոց

Կրկին նույն կազմով ճամփորդեցինք, բայց այս անգամ` Խոսրովի Անտառ Արգելոց: Սկզբից գնացինք արգելոցի վարչական շենք, ուր մեզ մեծ պատրաստակամությամբ սպասում էին արգելոցի աշխատակիցները:  Ցուցասրահի տնօրենը մեզ պատմեց այնտեղի կենդանիների և բույսերի մասին: Իսկ դրանից հետո գնացինք Արգելոց՝ չորրորդ երթուղով:

Սկզբում այցելեցինք Գևորգ Մարզպետունու բերդամրոց:  Այնուհետև բաժանվեցինք երկու խմբի և ճանապարհ ընկանք: Ողջ ընթացքում մեզ ուղեկցում էին ու համապատասխան բացատրություններ տալիս արգելոցի աշխատակիցները՝ ընկեր Հայկն ու ընկեր Գոռը: Լուռ քայլերով առաջ էինք շարժվում,  որ կենդանիները մեր ձայնից չփախչեին ու չանհետանային մեր տեսադաշտից:  Տեսանք բազե, բեզուարյան այծ, սև անգղ, սպիտակագլուխ անգղ, նապաստակ, ճուռակ, վայրի խոզերի լողանալու վայրերը, գարնանային առաջին ծաղիկները:  Տեղում GPS-ով ֆիքսում էինք տվյալները՝ տեղը, օրը,  ժամը և բարձրությունը:

Ընդհանուր տեղեկություններ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը համապատասխանում է Բնության պահպանության միջազգային միության դասակարգման "Ia" կատեգորիային:  Պետական արգելոցը գիտական, կրթական, պատմամշակութային արժեքներ կայացնող առանձնահատուկ բնապահպանական, գեղագիտական հատկանիշներով օժտված միջազգային և հանրապետակ աննշանակություն ունեցող տարածք է, որտեղ բնական միջավայրի զարգացման գործընթացներն ընթանում են առանց մարդու անմիջական միջամտության։