• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գարունն իմ քաղաքում, խնդիրներ, պրոբլեմներ

 

Գարուն,  ջերմացնող  արև, ծաղկած ծառեր, թռչունների ուրախ դայլայլ ու հաճելի եղանակ, որը քեզ ստիպում է դուրս թռչել ու վայելել այն:  Ինքս շատ եմ սիրում զբոսնել, երբ հատկապես  արևոտ ու հաճելի եղանակ է լինում: Բայց քայլելիս  ինչքան էլ տարվես խոսակցությամբ կամ մի այլ բանով,  հնարավոր չէ չնկատել  փողոցների  աղտոտվածությունը:  Ո՞վ  չի  ցանկանա  քայլել մաքուր, գեղեցիկ փողոցներով, որ ոտքիդ տակ ոչինչ  չընկնի, ու հաճույք ստանաս քո զբոսանքից:  Ինչքա՜ն  գեղեցիկ են գարնան կանաչ երանգները, ծաղկած ծիրանենիների  անուշաբույր ծաղիկները,  անգամ ափսոսում ես ձեռքով դիպչել նրանց,  որ  հանկարծ չպոկվեն: Այսքան գեղեցկությամբ լի մեր քաղաքում աղտոտվածությունը  ցավալի  թերություններից  մեկն է: Շատ կցանկանայի, որ բոլորը հետևեին  քաղաքի մաքրությանը, որ յուրաքանչյուր ոք, իր աղբը գետնին գցելու փոխարեն,   նետի հատկացված աղբամանները,  չէ՞որ ամեն քայլափոխին կարող ենք հանդիպել աղբամանների, որոնցից,  ցավոք,  քչերն  են  օգտվում: Հույսով եմ`  կգա մի օր, երբ աղտոտվածությանը վերջ  կդրվի, ու լիովին կվայելենք գարնանային  և ոչ միայն գարնանային զբոսանքը  մեր  քաղաքի  մաքուր,  գեղեցիկ  փողոցներում:
 

                                                                       Սուսաննա  Չալիկյան,  9-2 դասարան