• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գարդենիա ակումբի առաջին հանդիպումը

Այսօր Մեդիաընթերցասրահում հավաքվել էին Գարդենիա ակումբի հիմնադիրներն ու մասնակիցները: Չնայած ակումբի գաղափարը առաջացել է ամիսներ առաջ, բայց առաջին և որոշիչ հանդիպումը կայացավ այսօր` 20.04.2012թ.:   Այս հանդիպումը շատ որոշիչ դեր ուներ ակումբի համար: Գարդենիան համալրվեց բուսասեր և շատ հետաքրքիր անձնավորություններով: Մեզ միացան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի` Գեղարվեստի ավագ դպրոցի սաներ Ազատյան Քրիստինեն և Բեգինյան Մարիամը, Մեդիակենտրոնի տնօրենն ու Մեդիաընթերցասրահի ղեկավարը: Քննարկվեց Gardenia.do.am-ի դիզայնը և էջերի բովանդակությունը, որտեղ պարբերաբար կտեղադրվեն հետաքրքիր նյութեր բույսերի ու ծաղիկների մասին, ինչպես նաև նորություններ ակումբի գործունեությունից:  Պարզեցինք ակումբի յուրաքանչյուր անդամի պարտականությունն ու գործունեությունը: Բոլորն էլ խոստացան  ակտիվ մասնակցել և ամեն հնարավոր ձևով ակտիվացնել ու հետաքրքրացնել ակումբի գործունեությունը: Ակումբն արդեն ունի աշխատանքների ժամատախտակ և մեդիաընթերցասրահում հարմար անկյուն: Ի դեպ արդեն Մեդիակենտրոն մտնելուց էլ կզգաք բույսերի ու ակումբի շունչը: Շարունակությանն էլ կծանոթացնենք: Իսկ ովքեր ցանկանում են միանալ մեր ակումբին կարող են դիմել [email protected]: