• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ի՞նչ է մտահոգում ինձ այս պահին

 

Այսօր  բնությունը  ոչնչացման եզրին է:  Ինձ այս կյանքում  ամենաշատը հուզում է բնության վիճակը: Մարդիկ պիտի ավելի շատ ծառեր տնկեն, ծաղիկներ  աճեցնեն,  ամենուր  կանաչով պատեն, քան թե  ծառեր հատեն ու վերացնեն  կանաչ տարածքները: Ես  հասկանում եմ, որ  փայտանյութը   մեծ դեր ունի  արդյունաբերության մեջ,  բայց  դա չի նշանակում,  որ ծառահատումները մեծ չափերի պիտի հասնեն: Եվ հետո,  եթե օգտագործում են,  պետք է նորից վերականգնեն, որպեսզի կանաչ   տարածքները  ընդանրապես չվերանան: Հիմա մեր աշխարհը մեծ վտանգի առաջ է կանգնած: Փչացնելով  բնությունը` ավելի շատ ատոմակայաններ և գործարաններ ենք  կառուցում, մեր ապագայի մասին չենք  մտածում: Կամ   եթե տնկում ենք  ծառեր, շատ անշնորհք  մարդիկ դրանք  ջարդում,  փչացնում են: Ջուրն էլ է աղտոտվում, քանի որ ջրերում աղբ, թափոններ ենք  լցնում, որը վնասում է կենդանիներին, բուսերին: Այս ամենը ինձ ընդհանրապես  դուր չի գալիս: Ես շատ  կուզենայի, որ ավելի շատ բույսեր տնկեն, քան գործարաններ  կառուցեն:  Իմ կարծիքով դա ամենամեծ խնդիրն է մարդկության  կյանքում, որը լուծում է  պահանջում:

 

                                                                                             Մանուկյան Գրիշա, 9-2 դասարան