• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Pop-up» կամ պարզապես սեմինար

 

Մեր այսօրվա սեմինարը խիստ  հետաքրքիր և ուսուցողական էր:Պարզվում է, որ մեր անհատական mail-երից օգտվելու գաղտնիքներին տիրապետելու համար հաճախ պետք է ներկա գտնվենք «Բուշ Լուսավորիչ Լուսինեի» վարած սեմինարներին:Սեմինարի ժամանակ սովորեցինք, թե ինչպես կարելի է նախօրոք նշված ժամանակացույցով օրվա կարևոր նյութերը կամ հայտարարությունները ուղարկել mail-երին այնպես,որ ժամանակ առ ժամանակ հիշեցման պատուհանով երևան ընթերցողին: Հենց այս ծրագիրն էլ կոչվում է «Pop-up»:Մի խոսքով սեմինարին «Pop-up»-վեցինք ու այն ամ«փոփ»եցինք ուրախ տրամադրությամբ: