• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երրորդ ու վերջին օրը

 

Ինչպես արդեն գիտեք կրթահամալիրում հյուրընկալվել էին Վրաստանում, ավելի կոնկրետ` Թբիլիսիում ապրող մի խումբ սովորողներ: Այսօր նրանց այցի երրորդ օրն էր:

Օրը սկսվեց ընդհանուր պարապմունքով: Մի փոքր ուշացումով, բայց հյուրերը մեզ միացան: Ընդհանուր պարապմունքի ընթացքում հասցրեցինք ծանոթանալ մի քանիսի հետ: Պարեցինք, երգեցինք, ուրախացանք, ծանոթացանք, ու ցավոք սրտի` ընդհանուր պարապմունքն ավարտվեց: Իսկ ընդհանուր պարապմունքի ավարտից հետո մեր հյուրերը շրջել էին կրթահամալիրով հետո գնացել էին Մեդիակենտրոն:

Ժամը 12:00-ին նախատեսված էր մամուլի ասուլիս մեր հյուրերի հետ: Ասուլիսն անցկացրեցինք ռուսերեն, վրացերեն, հայերեն լեզուներով (հիմնականում ռուսերենով): Կրթահամալիրի սովորողներն ու ուսուցիչները հարցեր էին տալիս հյուրերին, նրանք էլ սիրով պատասխանում էին: Հարցերը շատ էին, հետաքրքրիր, տարբեր երբեմն էլ կրկնվող: Օրինակ` «Ձեր դպրոցում կազմակերպվո՞ւմ են օլիմպիադաներ», կամ` «Տարբերություն տեսնո՞ւմ եք հայ և վրացի երիտասարդների միջև, ու ո՞րն է այդ տարբերությունը»: Պարզվեց, որ նրանց շատ է դուր եկել Երևանը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը: Ոմանք առաջին անգամն էին Հայաստանում, ոմանք էլ` գնալ չէին ուզում: Բայց քանի որ վաղը Վրաստանում տոնում են Սուրբ Զատիկը ուզում էին այնտեղ լինել:

Ասուլիսի ավարտից հետո միասին ուղևորվեցինք դեպի Սուրբ Երրորդություն եկեղեցի: Այնտեղ աղոթելուց հետո էլ թբիլիսցիները գնացին Արհեստների դպրոց հրաժեշտի ճաշին մասնակցելու: Իսկ ժամը 14:00-ին դպրոց-պարտեզից պիտի մեկնեին դեպի Թբիլիսի: Հրաժեշտ տվեցինք միմիանց հանդիպելու ակնկալիքով:

Հ.Գ. Մեկնողներին մաղթում եմ բարի ճանապարհ: