• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մամլո ասուլիս վրացի հյուրերի հետ

Այսօր Մեդիակենտրոնում տեղի ունեցավ մամլո ասուլիս վրացի հյուրերի հետ: Հարցերը հնչում էին ռուսերեն և անգլերեն լեզուներով: Ներկա էին կրթահամալիրի բոլոր դպրոցների լրագրողական խմբերը:Վրացի հյուրերը մեծ հաճույքով պատասխանեցին մեր հարցերին:  Նրանց շատ էր դուր եկել մեր կրթահամալիրը, մեր երկիրը, հատկապես այն,որ մեր կրթահամալիրում ամեն ինչ բաց է: Տիար Բլեյանն առաջարկեց կազմակերպել միասնական ճամբարներ, որոնց կմասնակցեն և' հայ, և' վրացի պատանիներ: Խոսեցինք նաև մեդիաօլիմպիադաների և մեր ուսումնական կայքի մասին: Երբ ավարտվեց մամլո ասուլիսը, մենք  վրացի հյուրերի հետ  այցելեցինք եկեղեցի, որտեղ քահանան մեզ օրհնեց: