• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեր հյուրերը / օր 2-րդ

 

Արդեն երկրորդ օրն է, որ մեր կրթահամալիրում իրենց լեզվի տոնն են նշում վրացիները:Սա շատ լավ առիթ է ամուր բարեկամական կապեր հաստատել վրացիների հետ, ծանոթանալ նրանց մշակույթին, լեզվին, քաղաքին, մարդկանց…
Այսօր շատ ծանրաբեռնված օր էր կրթահամալիրի սաների և վրացիների համար: Նրանք այցելեցին Մատենադարան, Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան, եկան մայր դպրոց, սբ. Էջմիածին եկեղեցի և վերադարձան դպրոց-պարտեզ: Մայրդ պրոցում մեեե՜ծ տոնախմբություն էր: Վրացիներն ու հայերը Մարմարյա սրահում միջոցառում էին կազմակերպել, որի ընթացքում երգեցին հայկական և վրացական բազմաթիվ երգեր, պարեցին պարեր և արտասանեցին: Վերադառնալուց հետո նրանք լողացին դպրոց-պարտեզի լողավազանում երկաա՜ր ժամանակ ու հիմա չեմ կարող ասել, թե դրանից հետո նրանք այնտեղ ինչ են արել: Մինչ իրենք այնտեղ լողում էին՝ մենք պարում էինք մեր կրթահամալիրի ավանդական պարեր ու գնացինք տուն: Վաղը նրանք վերադառնալու են՝ նշելու Զատիկը, բայց ոչինչ. դեռ էլի կհանդիպենք: