• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ԱՄԱՌԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԱՆԳԼԻԱՅՈՒՄ 10-17 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Գաուդեամուս» թարգմանչական կենտրոնը առաջարկում է ամառային արձակուրդներին կազմակերպվող դասընթացներ 10-ից 17 տարեկան երեխաների համար Անգլիայում: Այցելություններ Ուիլյամ Շեքսպիրի ծննդավայր, Շերվուդյան անտառ,  Լոնդոնի, Օքսֆորդի, Քեմբրիջի ամենահիշարժան վայրեր:

Ամառային դասընթացները երեխաներին ընձեռում են անգլերեն լեզվի կատարելագործման և միջազգային հաղորդակցության լիարժեք հնարավորություն, ինչպես նաև այլ հետաքրքիր ժամանցային ծրագրեր, որոնք երաշխավորում են երեխաների վերադարձը տուն անմոռանալի ամառային հուշերով:

ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ

  • Պար
  • Թենիս
  • Փետրագնդակ
  • Վոլեյբոլ
  • Արվեստեւ արհեստ
  •  Գնումներ
  • Լուսանկարչություն
  • Ֆուտբոլ
  •  Ոսկերչություն
  • Նորաձևության ցուցադրություն
  • Կավեգործություն
  • Դրամա
  • Ինչպես նաև այլ ժամանցային ծրագրեր

ՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Առկա են տղաների և աղջիկների համար նախատեսված առանձին շենքեր` ժամանակակից կահավորմամբ և բոլոր հարմարություններով ապահոված սենյակներով: 2-3 մահճակալ ունեցող ընդհանուր սենյակները ուսանողներին հնարավորություն են տալիս շփվել այլազգի հասակակիցնե միջոցն է:

ՍՆՈՒՆԴ
Սնունդն ապահովում է քոլեջի կողմից` ժամանակակից ճաշասենյակներում: Բազմատեսակ մենյուն ներառում է տարբեր ճաշատեսակներ, համեղ կարկանդակներից մինչև տարատեսակ աղցաններ, մրգեր և ապուրներ: Ճաշարանը նաև ապահովում է դիետիկ և բուսական սնունդ:
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք 093 34 10 65 կամ 091 49 99 44 հեռախոսահամարներով, կամ պարզապես այցելեք հետևյալ հասցեով. Երևան, Թումանյան 42, Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան,1-ին հարկ:

To watch the video Please, go to URL: http://www.youtube.com/watch?v=XDXmOdWtWAM&noredirect=1