• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ինձ համար Ֆուտբոլը կյանք է…

Քանի որ շատ եմ ֆուտբոլ սիրում, որոշեցի իմ տարիքակիցների շրջանում անցկացնել հարցում:

Արդյունքում պարզեցի, որ ֆուտբոլ դիտողների թիվը փոքր չէ`100 հարցվողներից՝ 78 մարդ: Սա, իմ կարծիքով,  բարձր ցուցանիշ է, քանի որ Հայաստանում ակումբային ֆուտբոլը կամ, առհասարակ, ֆուտբոլը այնքան էլ զարգացած չէ:

Իմ 37 ֆուտբոլասեր բարեկամները դիտում են Իսպանիայի առաջնությունը, որտեղ խաղում են իսպանական գերակումբները`Ռեալ Մադրիդը և Բարսելոնան: Գուցե հենց դրա համար է ձայների ասպիսի առավելությունը: 15 ֆուտբոլասեր նախընտրում է Անգլիայի առաջնությունը, աշխարհի առաջնությունը գերադասում է 10 ֆուտբոլասեր, իսկ Չեմպիոնների լիգան`16 ֆուտբոլասեր:

Իսկ հիմա անցնեմ կարևորագույն հարցերից մեկին՝ ո՞ր թիմն են նախընտրում: Այս հարցին, ի ուրախություն ինձ, 37 ֆուտբոլասեր առանձնացրել է Ռեալ Մադրիդը, 28-ը`Բարսելոնան, 9-ը`Միլանը իսկ 4-ը`Արսենալը:

Ո՞վ է նրանց սիրած ֆուտբոլիստը: Այս հարցին համարյա հավասար արձագանքներ էի ակնկալում, և վարկածս հաստատվեց:

32 ֆուտբոլասեր նախընտրում է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդոին, 30-ը` արգենտինացի Լեոնել Մեսսիին,14-ը նշեց իսպանիայի հավաքականի  վաստակավոր դարպասապահ Իկեր Կասիլյասին, իսկ 2-ն էլ նշեց Ռոնալդինիոյին: