• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ծխե՞լ, թե՞ չծխել

Օրվա դասը "Smoking"-ն էր Գեղարվեստի ավագ դպրոցի 11-1 դասարանում: Իսկ տնային առաջադրանքը՝  հակագովազդ ստեղծելը՝ ընդդեմ ծխելու և ծխողների: Տիգրան Արթենյանն առաջինն էր, որ իմ էլեկտրոնային հասցեին  ուղարկեց իր աշխատանքը: Այն անչափ հետաքրքիր է՝ իր օրիգինալ լուծումներով: Լինելով նկարիչ-արվեստագետ՝ Տիգրանը նախ աշխատել էր թուղթ ու մատիտով, այնուհետև այն ամբողջացրել՝ կիրառելով թվային միջոցները: Ահա և ֆիլմը՝ ,,Ծխե՞լ, թե՞ չծխել,,: