• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Լուսաստղ» էլեկտրոնային ամսագիր

Եռամսյակային հաշվետվություն

Մարգարիտ Սարգսյան

Ամսագիրը գործում է 2012-ի հունվարից, արդեն տեղադրել ենք105 նյութ` հետազոտություն, նախագիծ, խոհ, ֆիլմ, 20 բլոգային նյութ: Բողոքի ձայն բաժնում՝ 7 նյութ, գրականություն ՝ 18, թարգմանություններ ՝ 8, հետազոտություններ՝ 16, հետաքրքրություններ՝ 15, ուսումնական նախագծեր՝  10, սիրային՝ 4, ծնողականառցանցակումբ՝2, art.mskh`10: Բլոգային նյութերն ու հղումները հասնում են 20-ի:

Ամսագրում տեղադրում ենք նաև թարգմանական հետաքրքիր նյութեր. թարգմանությունները ես եմ ընտրում, խմբագրում, համակարգում: Հետաքրքիր թեմաներ են արծարծվում նաև բողոքի ձայն, հետաքրքրություններ մասում. այստեղ կարող եք հանդիպել սոցիալական, հասարակական հոդված-անհանգստությունների, նախագծերի, պատանեկան հոգեբանության մասին նյութերի և այլն: Հետազոտություններ և ուսումնական նախագծեր բաժնում արդեն կարող եք հանդիպել ոչ միայն իմ, այլև Ժաննա Հակոբյանի, Արտակ Զարգարյանի, Աշոտ Տիգրանյանի, Վահրամ Թոքմաջյանի, Ռինա Շագինյանի ղեկավարած նախագծերին:

Ներկայացնեմ ամսագրի արդեն գործող բաժինները.

·         Ծնողական առցանց ակումբ

·         Art.mskh- սա գործում է նաև իբրև առանձին ակումբ

·         Հայտնի և անհայտ բլոգերներ

·         Հետաքրքրություններ

·         Գրականություն

·         Ուսումնական նախագծեր

·         Հետազոտություններ

·         Բողոքի ձայն

Այս բաժինները անընդհատ փոփոխվում են՝ լրացվում, մշակվում, ավելանում:

Ամսագրի յուրաքանչյուր համար բաց է մինչև տվյալ ամսվա վերջը՝ նյութերը տեղադրվում են ողջ ամսվա ընթացքում:

Ամսագրի խմբագրակազմը, թղթակիցները սովորողներնեն: Ամսագիրը ուսումնական տարածք է բոլոր հետազոտող սովորողների համար. Ցավալին այն է, որ փաստորեն, հիմնականում միայն ես եմ աշխատում սովորողների հետ, որը հսկայական ծանրաբեռնվածություն և լարում է ենթադրում:

Հետագայում նախատեսում եմ դասավանդողների առավել ակտիվ ներգրավվածություն հետազոտական աշխատանքների, խմբային ու անհատական նախագծերի մասով: