• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նախընտրական Գյումրի

Ապրիլվեցյան Գյումրին ինձ չզարմացրեց: Ի՞նչ զարմանալու բան է պետական դրոշի նկատմամբ օրենքի պահանջները չկատարելը, եթե զույգ-զույգ կախված ֆրանսիական դրոշների թվում կային կարկատածները (մեր ամենամետների, բացի` հայաստանամետներից, համար դա լոկ անփությունիկ է): Կամ  ի՞նչ զարմանալու բան է հանգուցյալի ընտրելու իրավունքի ապահովումը, օրինակ` Աբովյան (Գյումրիում էլ այդ անունով փողոց կա) փողոցի բնակիչներին ընդգրկող ընտրացուցակներում: Դե´ ցույց տվեք ինձ մեկին հայոց երրորդ հանրապետությունում , ով կզարմանա, որ Իտալիայի հյուպատոսարանում բնակվում է ընտրության իրավունք ունեցող ՀՀ քաղաքացի: Իսկ Աժ պատգամավորության թեկնածու Արման Սահակյանի ամենուր աչք ծակող պաստառները պարզապես փոքրիկ «շուստրիության» դրսևորում են: Երբ մեր երթուղայինը ճանապարհի փոսիկները հաշվելով հեռանում էր Գյումրուց ու Շիրակի մարզից, ես հիշում էի «дикий форель» դարձած «ձորի իշխան»-ին ու ժպտում էի:

                                                      Պարտադրված ճանապարհորդ Աշոտ Տիգրանյան