• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վոլեյբոլիստուհիների հաղթարշավը շարունակվում է

Կրթահամալիրի վոլեյբոլի աղջիկների թիմը /մարզիչ` Անդրանիկ Մանուչարյան/  հաջողությամբ հանձնեց առաջին փուլի <<քննությունը>> Մալաթիա-Սեբաստիա համայնքում դպրոցականների մարզական խաղերի վոլեյբոլի մրցաշարում, գրավելով առաջին տեղը: Հաջողությունը շարունակվում է քաղաքային փուլում, արդեն հաղթանակներ են տոնել Աջափնյակի, Քանաքեռ-Զեյթունի, Էրեբունու,Կենտրոնի և Նուբարաշենի իրենց հասակակիցների նկատմամբ  և եզրափակիչում հանդիպելու են Դավթաշենի վոլեյբոլիստուհիների հետ: Հաջողություն մաղթենք մեր աղջիկներին և ակնկալենք նմանատիպ արդյունավետություն տղաների թիմից: