• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մոնտեսորին Նախակրթարանում

<<Մտավոր զարգացումը կազմակերպվում է արտաքին խթանիչների օգնությամբ, որոնք պետք է որոշվեն փորձարարական ճանապարհով: Փոքր երեխաների դաստիարակության հարցում իմ ներդրումը կատարված փորձերի տվյալներով ներքին ազատության զարգացման ձևը որոշելու ձգտումն է: Զարգացմանը ազատություն ընձեռելը հնարավոր չէր լինի, եթե իր բնույթով երեխան ի վիճակի չլիներ ինքնուրույն օրգանական զարգացման, եթե երեխայի մեջ սեփական էներգիան դրսևորելու, թաքնված ուժերը բացահայտելու, համահունչ զարգացման համար անհրաժեշտ միջոցներ ձեռք բերելու ձգտումը չլիներ:
Ուժերի այդպիսի բացահայտման համար իր գործունեության մեջ ազատ թողնված երեխան պետք է շրջապատող միջավայրում կազմակերպող ինչ-որ բան գտնի, ինչը կհամապատասխանի բնական օրենքով բացահայտվող իր ներքին կյանքի կազմակերպման>>:Մարիա Մոնտեսորի