• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ջրծաղիկի դեպք Միջին դպրոցում

    Միջին դպրոցի գրասենյակից հայտնում են, որ գրանցվել է ջրծաղիկի երկու նոր դեպք`

         Գալստյան Լուսինե 7-1 դասարան և Թոփուզյան Դավիթ 9-3 դասարան:

   Ջրծաղիկը օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակական հիվանդություն է, ունի բարձր վարակելիություն:Այս վարակով մարդը հիմնականում հիվանդանում է կյանքում մեկ անգամ, քանի որ հիվանդությունից հետո տվյալ վարակի հանդեպ առաջանում է կայուն իմունիտետ:

   Օդակաթիլային վարակները հատկապես շատանում են աշնան և ձմռան ամիսներին, այսինքն` տարվա առավել ցուրտ շրջանում:

   Վարակից խուսափելու համար հիվանդ ընկերոջը պետք չէ այցելել:

   Բոլոր ուսումնական կաբինետները դասամիջոցներին անհրաժեշտ է օդափոխել, օրը մեկ անգամ պետք է կատարվի խոնավ մաքրում, իսկ ջրծաղիկով չհիվանդացած դասընկերների նկատմամբ սահմանվում է կարանտին` սկսած շփման օրվանից 21 օր ժամկետով: 

   Նշված սովորողներին մաղթում ենք շուտ առողջացում և վերադարձ հարազատ կրթահամալիր:

   Ավելի մանրամասն կարող եք տեղեկացվել այստեղ:

       

                                                            Կրթահամալիրի առողջապահական ծառայություն