• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տարoրինակ մի աշխարհ՝ Ս.Փարաջանով

Վեր կացանք մի օր, 7 ու 8 հոգով, մեր տեսախցիկ-ձայնարկիչ-զենք ու զրահով, էրեխեքով, հայրիկով ու տատիկով գնացինք ճամփորդության: Ոնց որ շաբաթ էր, թե՝ կիրակի, առավոտ էր կամ էլ արդեն լա՜վ կեսօր, հասանք տեղ: Տեղն էլ հո տեղ չէր. ձորի պռնկին էր, կամ մի քիչ խոր ընկած, քաղաքի ներսում էր, բայց կարծես քաղաքից դուրս՝ մի խախանդ անկյուն: Ու հենց էդտեղ էլ ուրախ-կարմիր քարով շարված մի շքեղ տուն: Տունն էլ հո տուն չէր. Տուն-թանգարան էր: Ներս մտանք թե չէ, որ տոմսեր առնենք, պարզվեց մեկը անփող էր, մեկն անվճար, մեկն էլ լրիվ անդրամ: Էդպես զինված մտանք ներս, տեսնենք ի՞նչ...կամ կոլաժներ էին, կամ նկարներ, կամ հորինվածք էր կամ թե՝ ո՞վ իմանա գունզգույն մի աշխարհ: Ախր ափսե, թե բաժակ, լավ չհասկացանք, կեսը կոտրած՝ փշուր-փշուր, մինն էլ ըսկի տակ չունի:  Հին պայուսակ  կամ ճամպրուկ այնտեղ դարձել էր փիղ կամ մամոնտ: Այ քեզ աշխարհ....Տեսա՜նք-տեսա՜նք կշտացանք, բայց էս անգամ կարգին բան չհասկացանք: Հաստատ էլի մի տասն անգամ կամ էլ հարյուր նորից անպայման կգնանք , որ գլուխ ջարդենք կամ մտածենք, թե վերջն ուր էինք էդ օրն ընկել, թե տանտերն իր փարաջայի տակ էլ ինչ էր մեզնից թաքցնում, որ էս անգամ չտեսանք: