• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նոթբուքն ինձ խաղընկեր

Ողջույն, դուք էլ եք սիրում, չէ՞, խաղալ ստեղնաշարով, սեղմել` ինչ պատահի, ու տեսնել, թե ինչ կլինի: Ու դրանից հետո այնպես եք խառնում համակարգչի կարգավորումները, որ ձեր ծնողները երկու օր չարչարվում են ամենը վերակարգավորելու համար: Իբր քիչ էր մնացածը, սա էլ ավելացավ` ևս մի պատճառ սերունդների հավերժ պայքարի:

Բայց ես գտել եմ լուծումը ու անպայման ուզում եմ ձեզ էլ փոխանցել: Համակարգչում հայրիկիս հետ միասին տեղադրել ենք երկու ծրագիր, մեկի դեպքում ստեղնաշարը վերածվում է դաշնամուրի, ու ես ինչքան ուզում եմ ծնգծնգացնում եմ ստեղնաշարի վրա ու երգում, իսկ մյուսի ժամանակ ստեղնաշարը վերածվում է կենդանիների կամ ծաղիկների ցուցադրության գործիքի, որ ստեղնն ուզում, այն էլ սեղմում եմ, ու կենդանիները հերթով հայտնվում են մոնիտորին, մռնչում, ոռնում, մեծանում, փոքրանում: Ու կարևորը` ոչինչ չի փոխվում ո´չ կարգավորումներում, ո´չ էլ էդ իբր լուրջ ծնողների իբր լուրջ ֆայլերում:

Ծրագրերը տեղադրել եմ այստեղ (childpiano և baby keyboard), վերցրեք, ու թող նոթբուքը ձեզ էլ դառնա խաղընկեր:

Սիրով`  Արեգ