• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Չարենցը մեր սերնդի աչքերով

Ինչպես արդեն բոլորիս քաջ հայտնի է, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում անցկացվում են Չարենցյան օրեր `  նվիրված Եղիշե Չարենցին: Տասնամյակներ շարունակ Չարենցը եղել է սիրված բանաստեղծ, որը համարվել է հանճար:

Իսկ ի՞նչ կարծիք ունի նոր սերունդը Չարենցի մասին: Փորձեցի նաև պարզել` ինչքանով է նոր սերունդը ճանաչում հայ բանաստեղծ Եղիշե Չարենցին:

Հարցմանը մասնակցել են 40 երիտասարդ` 13-21 տարեկաններ:

Հարցման մեթոդը `  էլեկտրոնային ստանդարտ hարցում. (Ֆեյսբուք , mskh էլ. հասցեներ)

Հարցման ընթացքում փորձել եմ պարզել .

Գիտեն, թե ով է Եղիշե Չարենցը

Նրանց դուր են գալիս Չարենցի ստեղծագործությունները

Չարենցին համարում են  հանճար թե ոչ

Հարցման արդյունքներն ամփոփելուց հետո պարզ դարձավ , որ հետաքրքրությունը Չարենցի հանդեպ նվազել է: Իհարկե հարցվածների 100% - ը ճանաչում է Չարենց – գրողին, սակայն նվազել է հետաքրքրությունը Չարենցի պոեզիայի հանդեպ, քանի որ այն հարցին, թե իրեն դուր են գալիս Չարենցի ստեղծագործությունները, հարցվողների 30%-ը տվել է բացասական պատասխան, իսկ 28%-ը այնքան էլ լավ ծանոթ չլինելով Չարենցի ստեղծագործություններին , չունի հստակ պատասխան: Սակայն երիտասարդության գերակշիռ մասին` 42%-ին, դուր է գալիս հայ բանաստեղծի պոեզիան: Ինչ վերաբերում է Չարենցին հանճար համարելուն, իմ կարծիքով, եթե նման հարցում կատարվեր անցյալ դարի 50-80-ական թվականներին, մենք, երևի թե, կստանայինք մոտ 80% դրական պատասխան:

Իսկ ինչպիսին են արդյունքներն այժմ. հարցվողների 30%-ը Չարենցին առհասարակ հանճար չի համարում, 20%-ը դժվարացել է պատասխանել, իսկ 50%-ը Չարենցին հանճար համարում է:

 

P.S.Իհարկե, ես գիտեմ թե ով է Չարենցը, նրա դերը հայ գրականության մեջ: Իհարկե, ես կարդացել եմ Չարենցի ստեղծագործությունները և դրանցից ոմանք ինձ դուր եկել են: Բայց Չարենցին ես, անկեղծ ասած, հանճար չեմ համարում: Այո, նա եղել է հանճար, բայց մասսայական` սիրված և գնահատված իր ժամանակներում, բայց գիտական հանճար… դժվար թե: