• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կիպրոս, Պորտուգալիա, իսկ վաղը` Իտալիա, Ֆրանսիա

Մարտի 27-ին և 28-ին տեղի կունենան Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի հանդիպումները:Ֆուտբոլային առաջին օրվա զույգերն են` ԱՊՈԵԼ Նիկոսիա-Ռեալ Մադրիդ, Բենֆիկա-Չելսի, իսկ երկրորդ օրվա` Միլան-Բարսելոնա, Մարսել-Բավարիա:

Ինչ խոսք, ամենալարված հանդիպումը սպասվում է Իտալիայում: Չորեքշաբթի իրար դեմ են մրցելու Եվրոպայի տվյալ պահի ամենամահացու ռմբարկուները` Զլատան Իբրահիմովիչը և Լիոնել Մեսսին:

Շվեդ հարձակվողը առաջնության 23 խաղում խփել է 22 գնդակ, իսկ Բարսայի աստղը Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուն է (35 գոլ 28 խաղում):

Իբրահիմովիչն ու Մեսսին իրար հետ խաղացել են միևնույն թիմում 2009/10 մրցաշրջանում: Այդ ժամանակ Իբրան խփել էր 22 գնդակ, իսկ Մեսսին` 47, և սա այն զարմանահրաշ տարին էր, երբ Բարսան նվաճեց հնարավոր բոլոր 6 տիտղոսները:

Բարսելոնան արդեն ժամանել է Միլան և տեղափոխվել իր հյուրանոց, որտեղ թիմի խաղացողները պետք է հանգստանան մինչև երեկոյան պարապմունքը սկսելը: Հանդիպումը տեղի է ունենլու ժամը 22:45-ին Ջուզեպպե Մեացցա մարզադաշտում:

Գերմանացի փորձագետ Չարլզ Սաբատերը իր կարծիքն ու մտքերն է արտահայտել մեկ այլ հանդիպման մասին, որը կայանալու է ֆրանսիական Մարսելի և գերմանական Բավարիայի միջևՎելոդրոմ մարզադաշտում. «Մարսելի Օլիմպիկը Գերմանիայում ամենահայտնի ֆրանսիական ակումբն է, որովհետև նրանք հաղթեցին 1993 թվ. ՉեմպիոններիԼիգայիգավաթըՄյունխենում և նրանքդաչենմոռացել»:

«Այս տարվա եզրափակիչը լինելու է Մյունխենում, և Բավարիան մայիսի 19-ը իր օրագրում կարմիր գույնով է նշել: Ուլի Հենեսս ըցանկանում է, որ Բավարիան անցնի եզրափակիչ և խաղա իր սեփական Ալիանս Արենա մարզադաշտում:»

Աիդա Գրիգորյան, 10-3 դաս.